Չինաստանը հայտնել է, որ պատասխան պատժամիջոցներ կսահմանի ԱՄՆ-ի քաղաքացիների ու կազմակերպությունների նկատմամբ
Չինաստանի կառավարությունը պատասխան պատժամիջոցներ կսահմանի ամերիկացի քաղաքացիների և ԱՄՆ-ի կազմակերպությունների նկտամամբ: Այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը՝ այսօր, հուլիսի 10-ին կայացած ճեպազրույցում։
Այասկերպ Լիցզյանը արձագանքել է չինացի պաշտոնատար անձանց նկատմամբ Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցներին։
«ԱՄՆ-ի հիշյալ միջոցները կոպիտ միջամտություն են ՉԺՀ-ի ներքին գործերին ու միջազգային հարաբերությունների հիմնական սկզբունքների լուրջ խախտում, դա խիստ բացասական ներգործություն կունենա չին-ամերիկյան հարաբերությունների վրա: Մենք դատապարտում ենք այդ քալը և մերժում ենք այն»,- ասել է նա:
Հավելել է, որ որպես այդ սխալ քայլի պատասխան միջոց՝ Չինաստանը որոշում Է ընդունել համաչափ միջոցներ սահմանել ԱՄՆ-ի քաղաքացիների ու կազմակերպությունների նկատմամբ, որոնք անպատշաճ վարմունք են թույլ տվել Սինցզյանի նկատմամբ։