211652_close_icon
views-count692 դիտում article-date 14:20 12-12-2014

ԵՄ-ը մինչև նոր գագաթաժողովը հավելյալ պատժամիջոցներ կսահմանի Ղրիմի նկատմամբ

Եվրամիությունը ծրագրում է նոր պատժամիջոցներ կիրառել Ղրիմի նկատմամբ մինչև նոր գագաթաժողովը, որն անցկացվելու է դեկտեմբերի 18-19-ը, տեղեկացնում է Ria Novosti-ն: Նոր պատժիչ միջոցառումները վերաբերվելու են առևտրի և ներդրումների ոլորտի սահմանափակմանը, պարզաբանել են եվրոպացի դիվանագետները: Ենթադրվում է, որ նոր պատժամիջոցները չեն շրջանցի նաև զբոսաշրջային բիզնեսը, չի բացառվում նաև, որ կարգելվի Ղրիմի կոմերցիոն կառույցների ֆինանսավորումը կամ դրանք գնելը:

Նմանատիպ նյութեր