211652_close_icon
views-count1321 դիտում article-date 16:16 25-11-2020

Ստեփանակերտի քաղաքապետն այցելել է ռուս խաղաղապահներին

Խաղաղապահների օրվա առիթով Ստեփանակերտի քաղաքապետը Դավիթ Սարգսյանն այցելել է ռուս խաղաղապահների տեղակայման վայր, զրուցել նրանց հետ, ստեփանակերտցիների անունից երախտագիտություն հայտնել խաղաղասիրական բազմագործառույթային առաքելության համար: Այս մասին տեղեկացնում են Ստեփանակերտի քաղաքապետարանից։ «Այսօր խաղաղապահների օրն է: Այսօր արցախցիներն այդ տոնի խորհուրդը սեփական մաշկի վրա են զգում, քանզի նրանց պարտադրված անհավասար պատերազմի դադարեցումը նշանավորեց ռուս խաղաղապահների մուտքը մեր երկիր»,- հայտնում են քաղաքապետարանից: Տարածաշրջանում զինադադարի պահպանման երաշխավորներին շնորհավորել է Ստեփանակերտի քաղաքապետը: «Դավիթ Սարգսյանը այցելել է ռուս խաղաղապահների տեղակայման վայր, զրուցել նրանց հետ, ստեփանակերտցիների անունից երախտագիտություն է հայտնել խաղաղասիրական բազմագործառույթային առաքելության համար և հույս հայտնել, որ նրանց աջակցությամբ Արցախում կտիրի կայուն խաղաղություն»,- ասված է հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր