24947 դիտում
10:35 24-11-2020
Մեր երեխաներին ու թոռներին դժվար կլինի շփվել այլ ազգերի հետ․ պարտվողներին չեն սիրում․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Եկեք մի պահ վերանանք այսօրվա հետ կապված քաղաքական բանավեճերից և պատկերացնենք, թե ինչ է մեզ սպասում հետագա ամիսներին և 2021 թվականին: Անվտանգության առումով սպառնալիքները սարսափելի են՝ պատերազմում պարտվելու պատճառով մենք մեր անվտանգության ապահովումն ամբողջությամբ հանձնել ենք Ռուսաստանին:
Ի տարբերություն մոլի հակառուսների և մոլի ռուսասերների՝ ես չեմ ցանկանում այդ պետության հասցեին ասել ո՛չ լավը, ո՛չ վատը: Ռուսաստանն ունի իր շահերը, որոնք առաջ է տանում՝ այդ երկրի ղեկավարությունն է այժմ որոշում, երբ ինչպես և որ չափով է մեզ պաշտպանում: Եթե շահերը դրդեն որևէ նոր գործարքի գնալ Թուրքիայի հետ՝ ինչ-որ բաներ զիջել այստեղ և ինչ-որ բաներ ստանալ որևէ այլ տեղում, դա տեղի կունենա, և այստեղ որևէ մեկից չարժե նեղանալ կամ բողոքել աշխարհի անարդարությունից: Կցանկանա՞ արդյոք Ռուսաստանը գործ ունենալ իր պետությունը խայտառակ պարտության հասցրած լիդերի հետ, որին ամբողջությամբ չի վստահում և որի հոգեկան առողջության վերաբերյալ կասկածներ կան:
Տնտեսության ոլորտում մեզ սպասում է ահավոր ճգնաժամ: Առանց պատերազմի և անգամ առանց կորոնավիրուսի էլ տնտեսության մեջ մեր գործերը վատ էին՝ ի հեճուկս պաշտոնական քարոզչության: Չի կարող լուրջ գործարարը գումարներ ներդնել անկայուն մի երկրում, որտեղ իրավական և, մասնավորապես, դատական համակարգը ենթարկվում է մշտական հարձակումների գործադիր իշխանության կողմից: Դե, հիմա պատկերացրեք, թե ո՞ր խելագար բիզնեսմենն է ներդրումներ անելու ջախջախված, պարտված, պատերազմի վերսկսման մշտական վտանգի առաջ կանգնած երկրի տնտեսության մեջ, որի ղեկավարությունը ցուցաբերել է պետությունը ղեկավարելու կատարյալ անկարողություն:
Հումանիտար առումով աղետն ակնհայտ է՝ տասնյակ հազարավոր փախստականներ, որոնց կարիքները աղքատ և անկազմակերպ պետությունը չի կարողանա հոգալ՝ նույնիսկ հաշվի առնելով, որ ստանալու ենք մարդասիրական օգնություն: Երբ կորոնավիրուսը վերջանա և սահմանները բացվեն, միանգամայն կանխատեսելի է զանգվածային արտագաղթ՝ ոչ միայն փախստականների, այլև ՀՀ այն քաղաքացիների, որոնք չեն կարողանա իրենց ընտանիքները պահել, իրենց խաբված են զգում և այստեղ ապագա չեն տեսնում իրենց երեխաների համար:
Դիվանագիտական ոլորտում ոչ ոք լուրջ բանակցություններ չի վարի իր երկրի ամոթալի պարտությունն «ապահոված» ղեկավարի հետ՝ այն ղեկավարի, որը հանուն պոպուլիստական դիվիդենտների և գեղեցիկ հռետորաբանության տապալել է բանակցությունները:
Եվ վերջապես, բարոյահոգեբանական առումով մեր երեխաներին ու թոռներին դժվար կլինի շփվել այլ ազգերի հետ: Դեռ երկար ժամանակ կմնա հետևյալ բարդույթը՝ օտարները կասեն կամ կմտածեն՝ «դուք էն ազգը չե՞ք, որին ադրբեջանցիներն ու թուրքերը ջախջախել են»: Այդ բարդույթը կար նաև Մեծ Եղեռնի պատճառով, բայց այն ժամանակ մենք չունեինք պետության ղեկավար, որը պատասխանատու էր աղետի համար:
․․․ Ես դեմ եմ «դավաճան», «նզովք», «անեծք» բառերին, բնականաբար՝ նաև անձնական վիրավորանքներին: Դրանք քաղաքական տեքստերի հետ կապ չունեն»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի ասյօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1776 դիտում
10:52 24-12-2019
Հայաստանում ֆուտբոլն այնքան չեն սիրում, որքան սիրում էին 1960-70-ական թվականներին․ «Առավոտ»
Այս բաժնից
1177 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1498 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»