Վրաստանի իշխող կուսակցությունը հաղթել է բոլոր 17 ընտրատարածքներում
Վրաստանի ԿԸՀ-ն հաշվարկել է ընտրատեղամասերի բոլոր տվյալները. արդյունքում, իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածուները խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել են բոլոր 17 միամանդատ ընտրատարածքներում:
Վրաստանում երեկ՝ նոյեմբերի 21-ին, երկրի 17 միամանդատ ընտրատարածքներում տեղի է ունեցել խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը:
Ընդդիմադիրները հրաժարվում են համամասնական ցուցակներից ստացված բոլոր պատգամավորական մանդատներից, ինչպես նաև բոյկոտում են ընտրությունների երկրորդ փուլը: