ՀՀԿ մեծամասնական պատգամավորներին հանձնարարվել է ակտիվ աշխատել իրենց ընտրատարածքներում. «ՀԺ»
«Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ երեկ երեկոյան Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակ են հրավիրել ԱԺ ՀՀԿ խմբակցության մեծամասնականով ընտրված բոլոր պատգամավորները: Հրավիրողը եղել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Հանդիպումը վարչապետը կազմակերպել է որպես սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի շտաբի պետ:
«Մեր տեղեկություններով, մեծամասնական պատգամավորներին հանձնարարվել է ակտիվ աշխատել իրենց ընտրատարածքներում «Այո»-ներ բերելու ուղղությամբ: Իշխանությունը 700 հազար «այո» է պետք՝ սահմանադրական հանրաքվեն անցկացնելու համար», -գրում է թերթը: