Հայաստանից նոյեմբերի 19-ին 1235 փախստական է վերադարձել Ստեփանակերտ
Հայաստանից նոյեմբերի 19-ին ևս 1235 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ: Այս մասին [url=http://mil.ru/russian_peacekeeping_forces/news/more.htm?id=12325661@egNews]տեղեկացնում է[/url] ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պարեկային խմբերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ 27 ավտոբուս Երևանից ժամանել է Ստեփանակերտի գլխավոր հրապարակ:
Նշվում է, որ նոյեմբերի 14-ից սկսած Ստեփանակերտ է վերադարձել շուրջ 4 հազար մարդ, որոնք նախկինում լքել էին իրենց տները: