211652_close_icon
views-count1455 դիտում article-date 18:16 18-01-2016

«Մեր բոլոր խոշոր քաղաքաշինական ծրագրերը, որոնք կյանքի կկոչենք մինչև 2018 թվականը, պետք է նվիրենք մեր մայրաքաղաքի 2800-ամյակին». քաղաքապետ Տարոն Մարգարյան

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ հաշվի առնելով, որ 2018 թվականին նշվելու է մայրաքաղաքի հիմնադրման 2800 ամյակը, Երևանի գլխավոր ճարտարապետին և տոնակատարության կազմակերպչական աշխատանքային խմբին հանձնարարել է սկսել աշխատանքներն ու այդ համատեսքտում ներկայացնել առաջարկներ: Քաղաքապետը, մասնավորապես, անդրադարձել է տոնակատարությանն ընդառաջ նոր պուրակի ձևավորմանը, որը կկրի հոբելյանական տարվա անունը: «Բոլորը գիտեն, որ մայրաքաղաքում մենք ունենք Էրեբունի-Երևանի 2750-ամյակի պուրակ: Ու տրամաբանական է, որ այն ունենա շարունակություն: Արդեն իսկ կա առաջարկ, որ տվյալ պուրակի շարունակությունը հանդիսացող Շահումյանի և Մյասնիկյանի արձանների միջնամասում գտնվող պուրակը վերակառուցվի և համապատասխան շատրվանային համալիրով դառնա Երևանի 2800-ամյակին նվիրված պուրակ: Եվ, ընդհանրապես, այսուհետ, մինչ հոբելյանական տոնակատարությունը, խոշոր քաղաքաշինական մեր բոլոր ծրագրերը, որոնք կյանքի կկոչենք մինչև 2018 թվականը, պետք է նվիրենք մեր մայրաքաղաքի 2800-ամյակին»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը: Խորհրդակցության ընթացքում նաև զեկուցվել է, որ Հայոց բանակի և Սուրբ Սարգսի տոների առթիվ մայրաքաղաքում կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ: Տոներին համահունչ, միջոցառումներ կանցկացվեն քաղաքապետարանի ենթակայության կրթական և մշակութային հաստատություններում:

Նմանատիպ նյութեր