Ազգերի Լիգա. Կորոնավիրուսի պատճառով չեղարկվել է Շվեյցարիա-Ուկրաինա հանդիպումը
Ազգերի լիգայում այսօր նախատեսված Շվեյցարիա-Ուկրաինա հանդիպումը չի կայանա:
Շվեյցարական Լյուցերն կանտոնի առողջապահության վարչությունը կարանտինի է ուղարկել Ուկրաինայի հավաքականի ամբողջ պատվիրակությանը:
Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիան նշել է, որ ՈւԵՖԱ-ն և Շվեյցարիայի ֆուտբոլի ասոցիացիան պատրաստ էին հանդիպման անցկացմանը, սակայն տեղական իշխանությունների արգելքը դա դարձրել է անհնարին:
Խաղի հետագա ճակատագրի վերաբերյալ որոշումը կայացնելու է ՈւԵՖԱ-ն:
Շվեյցարիա-Ուկրաինա հանդիպումը պետք է կայանար այսօր՝ Երևանի ժամանակով 23:45-ին: