211652_close_icon
views-count1691 դիտում article-date 18:47 17-11-2020

Խոակին Կապառոս. Հուսանք, որ մարզական բախտը վաղը կլինի մեզ հետ

Նոյեմբերի 17-ին՝ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GPS մարզադաշտում, ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի 2-րդ խմբի վերջին մրցափուլի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպմանն ընդառաջ կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Արտակ Գրիգորյանի նախախաղային մամուլի ասուլիսը։ [b]-Արտակ, Վրաստանի հավաքականի դեմ խաղում շատ կարևոր հաղթանակ տարաք։ Ի՞նչ մթնոլորտ է տիրում թիմում խաղից հետո և ի՞նչ տրամադրվածությամբ եք մտնելու խաղադաշտ Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում։ [/b] -Տրամադրությունը շատ բարձր է, քանի որ շատ կարևոր հաղթանակ տարանք Վրաստանի հավաքականի նկատմամբ։ Վաղը նույնպես բարձր տրամարդությամբ դուրս ենք գալու խաղադաշտ և շատ կարևոր խաղում փորձելու ենք հաղթել Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին։ [b]-Երկար դադարից հետո Հայաստանի ազգային հավաքականը խաղաց մաքուր երկու հարձակվողով։ Որպես հենակետային կիսապաշտպան՝ որքանո՞վ էր հեշտ կամ դժվար խաղալ այս մարտավարությամբ՝ հաշվի առնելով, որ Ձեր դիմաց կենտրոնական կիսապաշտպան չէր խաղում։ [/b] -Իհարկե, շատ բարդ է երկու հետակետային կիսապաշտպանով խաղալը, որովհետև շատ մեծ ծավալի աշխատանք ես տանում։ Հուսամ՝ այս մարտավարությունն արդարացրեց իրեն, քանի որ հաղթեցինք և շատ լավ հանդիպում անցկացրինք։ [b]-Պարոն Կապառոս, Վրաստանի հավաքականի դեմ խաղում առաջին անգամ խաղացիք երկու ընդգծված հարձակվողով։ Որքանո՞վ Ձեր ընտրած մարտավարությունն արդարացրեց իրեն։ [/b] -Պետք է ամեն ինչ անեինք լավագույնս հանդես գալու համար։ Մեր տրամադրության տակ եղած ֆուտբոլիստներով կարող էինք լավ հանդես գալ հենց այս մարտավարությամբ։ Շատ մեծ ճնշում պետք է գործադրեինք մրցակցի պաշտպանների վրա, և այդ առումով Ադամյանի և Կարապետյանի կատարած աշխատանքը հիանալի էր։ Համախմբված հանդիպում անցկացրինք, և այս ձևով կարողացանք ստեղծել շատ ազատ տարածություններ՝ շետշը դնելով հակագրոհների վրա։ [b]-Նախորդ խաղում Սոլոմոն Ուդոն բավական լավ տպավորություն թողեց։ Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում նույն կազմո՞վ եք հանդես գալու, թե՞ հիմնական կազմ է վերադառնալու Վբեյմար Անգուլոն։ [/b] -Ամենակարևոր խնդիրն այս պահին ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակը վերականգնելն է։ Վաղվա հանդիպումը տիտական ֆիզիկական աշխատանք է պահանջելու, և պետք է վստահենք խաղադաշտ դուրս եկող ֆուտբոլիստներին։ [b]-Վրաստանի դեմ խաղում թիմի ավագի դերը ստանձնել էր Գևորգ Ղազարյանը։ Ինչպե՞ս կգնահատեք նրա խաղը որպես ավագ և իր՝ ձախ կիսապաշտպանի դիրքում։ [/b] -Խաղադաշտում Գևորգն ապացուցեց, որ ունի առաջնորդի լավ որակներ։ Խաղի ընթացքում նա տարավ շատ մեծ ծավալի աշխատանք։ [b]-Վաղվա խաղը վերջին շրջանում թերևս ամենակարևորն է Հայաստանի ազգային հավաքականի համար։ Ի՞նչ նշանակություն ունի Ձեզ համար այն փաստը, որ հանդիպումը կայանալու է ոչ թե Հայաստանում, այլ չեզոք դաշտում։ [/b] -Ցավալի է, որ չենք կարող խաղալ Հայաստանում։ Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի հասնենք ցանկալի արդյունքի, քանի որ մի ամբողջ ազգ սպասում է մեր հանդիպմանը։ Ունենք ֆուտբոլիստներ, որոնք իրենց ակումբներում շատ խաղաժամանակ չեն ստանում, բայց երբ հագնում են Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը՝ տանում են շատ մեծ ծավալի աշխատանք։ Հուսանք, որ մարզական բախտը վաղը կլինի մեզ հետ, և կփորձենք հասնել ցանկալի արդյունքի։

Նմանատիպ նյութեր