211652_close_icon
views-count1750 դիտում article-date 16:39 16-11-2020

Խոակին Կապառոս․ «Շնորհակալ եմ տղաներին հիանալի հանդիպման համար». ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի 2-րդ խմբի 5-րդ մրցափուլի Վրաստան-Հայաստան խաղից (2:1) հետո, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետխաղային մամուլի ասուլիսը։ -Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ֆուտբոլիստներին։ Տղաները շատ մեծ ծավալի աշխատանք տարան և հիանալի հանդիպում անցկացրին։ Մեր ֆուտբոլիստները ցույց տվեցին, որ ունեն մեծ սեր և մեծ քաջություն՝ Հայաստանի պատիվը պաշտպանելու համար։ Յուրաքանչյուր խաղում մենք խաղում ենք միայն հաղթանակի հասնելու համար։ Գիտեինք, որ այսօր մեզ համար դժվար է լինելու, քանի որ Վրաստանի հավաքականը շատ ուժեղ թիմ է։ [b] -Պարոն Կապառոս, ի՞նչ սպասելիքներ ունեք Հյուսիսային Մակեդոնիայի հետ առաջիկա խաղից։ [/b] -Գիտենք, որ մեզ բարդ հանդիպում է սպասվում։ Խմբում բոլոր թիմերն իրար հավասար են, մենք շատ հավասար հնարավորություններ ունեցող թիմերով խմբում ենք հայտնվել։ Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղին պատրաստվելու ենք մեծ ցանկությամբ և երազանքով։ Հյուսիսային Մակեդոնիան ունի շատ ուժեղ հավաքական, բայց մենք փորձելու ենք անել ամեն ինչ, որպեսզի հասնենք հաջողության։ [b] -Վրաստանից միանգամից մեկնելու՞ եք Կիպրոս, թե՞ վերադառնալու եք Երևան, այնուհետև մեկնեք մրցավայր։ [/b] -Ժամանակը քիչ է, այստեղից ուղիղ մեկնելու ենք Կիպրոս։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր