785 դիտում
12:50 16-11-2020
Ֆրանսիան կարող է տնտեսական պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ
Ֆրանսիան կարող է տնտեսական պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ՝ ի պատասխան Անկարայի «սադրիչ քաղաքականության»: Այս մասին կիրակի օրը հայտարարել է Եվրոպական հարցերով պետքարտուղար Կլեման Բոնը Europe 1 և Les Echos ռադիոկայանին տված հարցազրույցում: Ըստ Ֆրանսիայի պետքարտուղարի՝ պատժամիջոցները կարող են տարածվել տնտեսության առանձին ոլորտների վրա: Գրում է [url=https://www.azatutyun.am/a/30952187.html]«Ազատությունը»[/url]։
Օգոստոսին Եվրամիությունն արդեն անձնական սահմանափակումներ է մտցրել երկու անձանց նկատմամբ, ովքեր ներգրավված էին Միջերկրական ծովում հորատման աշխատանքների մեկնարկի մեջ: Նրանց արգելվել է մուտք գործել ԵՄ, ակտիվները սառեցվել են:
2020-ի նոյեմբերին պատժամիջոցները երկարացվեցին ևս մեկ տարով: Պատժամիջոցների տակ հայտնվածների անունները չեն հրապարակվում:
Դիվանագիտական ճգնաժամը պաշտոնական Փարիզի և Անկարայի միջև սրվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ ֆրանսիական ապրանքները բոյկոտելու կոչից և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հասցեին վիրավորանքներից հետո: Ֆրանսիան վրդովված է նաև Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի «սադրանքներից» և հակամարտության ընթացքում Ադրբեջանի իշխանություններին աջակցությունից:
Նմանատիպ նյութեր
1958 դիտում
16:37 09-12-2015
Իրաքը սպառնում է տնտեսական պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ
2987 դիտում
15:54 19-02-2022
Գերմանիան սպառնացել է խիստ տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ
1573 դիտում
15:27 05-04-2022
Ֆրանսիան պահանջում է Ռուսաստանի դեմ էներգետիկ պատժամիջոցներ կիրառել
Այս բաժնից
1222 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
775 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել
889 դիտում
23:30 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Սաուդյան Արաբիա