211652_close_icon

Մեր սրբազան հողում քաղաքակրթություն ստեղծողները մենք ենք. բարբարոս տարերքը ոչ մի մշակութային հետք չի թողել. Վարդան Ոսկանյան

views-count580 դիտում article-date 23:20 04-09-2025
Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը.

Սա Սյունյաց Բնունիս գյուղում 1321թ. կանգնեցված Օրբելյան իշխանի որմնափակ խաչքար-մահարձանն է։

Ցավոք, չկարողացա պարզել, թե ո՞ր իշխանի մասին է խոսքը, սակայն այս հուշարձանը քաղաքակրթական Հայաստանի գողտրիկ մշակութային կոթողներից է։

Հայաստանի սրբազան հողի այս հատվածին, առանց դույզն-ինչ պատմական լեգիտիմության, լկտիորեն հավակնող բարբարոս տարերքը՝ որոշ ժամանակ այս տարածքում վարելով վաչկատուն կենցաղ ոչ մի մշակութային հետք չի թողել՝ անկախ իր կամքից փաստելով, որ մեր սրբազան հողում քաղաքակրթություն ստեղծողները մենք ենք՝ բացառապես մենք։


 

Նմանատիպ նյութեր