211652_close_icon
views-count7675 դիտում article-date 11:20 14-11-2020

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումները ԼՂ-ում. «ՌԻԱ Նովոստի»-ի ֆոտոանդրադարձը․ Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2020/11/14/russia/3442545?fbclid=IwAR1KVcGNgxpDQdtsuuoPVTkXTVa3UVLNondf9qivtYbw8iok731P1XmjH-I]Tert.am[/url]-ը գրում է․ Ռուսական խաղաղապահ ուժերի ստորաբաժանումները ժամանել են Լեռնային Ղարաբաղ և անցել իրենց առջև դրված առաջադրանքների իրականացմանը. խաղաղապահների ԼՂ ժամանման և տեղակայման կադրերը ֆոտոշարքով ներկայացրել է [url=https://ria.ru/20201113/karabakh-1584525170.html?fbclid=IwAR3trB6_b5uuPHlIDU_Pg8O9bg_y8J4eC_is9TvuKsVQNknyIwoZeybderE]ria.ru[/url]-ն: Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն: Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր։ Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել էր, որ ռազմական տրանսպորտային ավիացիան 3 օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղ է տեղափոխել 1103 զինծառայող և 168 միավոր տեխնիկա:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր