3684 դիտում
12:58 13-11-2020
Եթե նախկինում առաջարկված բանաձևերը կյանքի կոչվեին թեկուզ 2 տարի առաջ, հավանաբար, այս արյունալի պատերազմը չէր լինի. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը RT հեռուստաալիքի հետ [url=https://www.youtube.com/watch?v=rL7PwyM2Bzg&ab_cha&fbclid=IwAR168daf2B9DoFVVHqB-rf2gTZmPmhyaIURsz35r2Llw1UaJdBniFjBzSFU]զրույցում[/url] անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված վերջին եռակողմ պայմանավորվածություններին նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջարկել է Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման բանաձև, որը դեռ մի քանի տարի առաջ ընդունելը թույլ կտար խուսափել արյունահեղությունից։
Նրա խոսքով՝ տարածաշրջանում ռազմական գործողությունների ծավալմանը նախորդել են «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և առաջին հերթին Ռուսաստանի կարգավորման որոշակի բանաձևեր առաջարկելու տարիների փորձերը»։
«Այդ բանաձևերը գոյություն ունեն, դրանք քաջ հայտնի են միջազգային բանակցային գործընթացի մասնակիցներին, սակայն, ցավոք, դրանք այս կամ այն պատճառով չեն գործել», - նշել է Պեսկովը՝ հավելելով, որ անգամ երկու տարի առաջ դրանք ընդունելը թույլ կտար խուսափել նման հետևանքներից։
«Եթե դրանք կյանքի կոչվեին թեկուզ երկու տարի առաջ, ապա, հավանաբար, այս արյունալի պատերազմը չէր լինի և կհաջողվեր խուսափել հազարավոր երիտասարդ հայերի և ադրբեջանցիների մահից»,- հավելել է նա։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
760 դիտում
19:23 11-01-2025
Կուրսկում հյուսիսկորեացի երկու զինվորական է գերեվարվել
616 դիտում
18:44 11-01-2025
Շոլցը պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու
739 դիտում
16:46 11-01-2025
ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Մոսկվային կստիպեն բարդ ընտրություն կատարել․ Սպիտակ տուն