1238 դիտում
16:32 16-04-2015
ԱՄՆ Նևադա նահանգի օրենսդիր մարմինը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ապրիլի 14-ին ԱՄՆ Նևադա նահանգի Ներկայացուցիչների պալատը և Սենատն ընդունեցին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև:
Փաստաթղթում նահանգային խորհրարանի անդամներն արձանագրում են 1915-1923թթ. Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրագործված ոճրագործությունն՝ իբրև 20-րդ դարի առաջին ցեղասպանություն և կոչ են անում ԱՄՆ նախագահին և կոնգրեսին ճանաչել պատմական իրողությունը:
Նահանգային խորհրդարանի երկու պալատների նիստերին, իբրև պատվավոր հյուրեր, ներա էին հայ համայնքի ներկայացուցիչներ, ՀՀ գլխավոր հյուպատոսի տեղակալ Վալերի Մկրտումյանը, համայնքային կառույցների անդամներ:
Վալերի Մկրտումյանն իր ելույթում նշեց, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումն անարգանքի դրսևորում է ոչ միայն հայերի, այլև ճշմարտության, արդարության և մարդկության նկատմամբ: ՀՀ կառավարության անունից նա երախտագիտություն հայտնեց նահանգային խորհրդարանի անդամներին` համամարդկային արժեքների նկամամբ իրենց հանձնառության համար:
Փաստաթղթի ընդունման գործին իրենց մասնակցությունն են բերել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, Լաս Վեգասում ՀՀ պատվավոր հյուպատոս Ադրուշան Արմենյանը, Հայ Դատի հանձնախմբի տեղական կառույցը, համայնքային գործիչներ:
Նմանատիպ նյութեր
1089 դիտում
16:13 08-05-2015
«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերված ՌԴ քաղաքացին հետախուզվում էր ԱՄՆ Նևադա նահանգի իրավապահների կողմից
984 դիտում
09:37 22-10-2020
Նոր Հարավային Ուելս նահանգի Օրենսդիր ժողովը ճանաչել է Արցախի անկախությունը
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
970 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»