Ֆրանսիան պատրաստ է օգնել գտնելու երկարաժամկետ և ընդունելի լուծում հակամարտության բոլոր կողմերի համար. Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հեռախոսազրույց են ունեցել: Ելիսեյան պալատը տեղեկացնում է, որ Ֆրանսիայի առաջնորդը պատրաստակամություն է հայտնել նպաստելու, որպեսզի գտնվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար, կայուն և բոլոր կողմերի համար ընդունելի լուծում:
«Նախագահը գոհունակություն է հայտնել ռազմական գործողությունների դադարեցման առումով, հիշեցրել է Հայաստանի և հայ ժողովրդի հետ իր բարեկամության մասին, ինչպես նաև հայտնել է իր պատրաստակամությունը՝ գտնելու երկարաժամկետ և ընդունելի լուծում Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր կողմերի համար»,-ասված է հաղորդագրությունում: