211652_close_icon
views-count12834 դիտում article-date 19:26 12-11-2020

Թուրք նահանգապետը հայտարարել է, որ Արարատ լեռը պաշտոնապես բաց կլինի լեռնագնացության համար

Թուրքիայի արևելքում գտնվող Աղրը շրջանի նահանգապետ Օսման Վարոլը հայտարարել է, որ Արարատ լեռը դեկտեմբերին պաշտոնապես բաց կլինի լեռնագնացության համար։ Ինչպես հաղորդում է [url=https://armenpress.am/arm/news/1034693.html]«Արմենպրես»[/url]-ը՝ վկայակոչելով թուրքական պետական Anadolu լրատվական գործակալությունը, նահանգապետ Վարոլը նշել է, որ Արարատ լեռան մոտակայքում որևէ սպորտային գործունեություն ծավալելու, հատկապես լեռնագնացություն կազմակերպելու հետ կապված խնդիրներ կան, որոնց արագ լուծման ուղղությամբ սկսվել են աշխատանքներ տարվել «Արևելյան Անատոլիայի» (Արևմտյան Հայաստան - խմբ․) զարգացման գործակալության կողմից։ Բացի այդ, Թուրքիայի ներքին գործերի նախարարության և Դահուկային սպորտի ֆեդերացիայի կողմից արդեն իսկ խմբեր են ուղարկվել Արարատ լեռան մերձակա տարածք, որոնք, տեխնիկական աշխատանքներ իրականացնելով, պարզել են այնտեղ լեռնադահուկային հանգստավայրեր կառուցելու նպատակահարմարությունը։ «Այս ձմեռ մենք պաշտոնապես կսկսենք լեռնագնացությունը դեպի Արարատ լեռ։ Ժողովուրդը այսպես, թե այնպես ոչ լեգալ կերպով բարձրանում էր, իսկ մենք նրանց զգուշացնում էինք չբարձրանալ։ Մենք հանդիպում ենք ունեցել Դահուկային սպորտի ֆեդերացիայի հետ, նրանք ևս իրականացնում են իրենց ծրագրերը։ Օրը դեռևս հստակեցված չէ, սակայն առաջին լեռնագնացությունը կլինի դեկտեմբեր ամսվա մեջ։ Միգուցե մենք չկարողանանք լեռնագնացությանը մասնակցել ամբողջությամբ, բայց մի հատվածին կմիանանք։ Ֆեդերացիայի հետ համագործակցելով, բոլոր պաշտոնական թույլտվություններով և ընթացակարգերով կկազմակերպենք ձմեռային լեռնագնացություն։ Ամառային լեռնագնացության հարցը դեռևս քննարկման փուլում է, այն կարող է մի փոքր ժամանակ պահանջել», - ասել է Աղրըի նահանգապետ Օսման Վարոլը։

Նմանատիպ նյութեր