14283 դիտում
13:45 12-11-2020
ՔՊ գրասենյակից գիշերը զինվորական համազգեստ և զենք է բաժանվել համակիրներին, որ սադրիչ գործողություններ ձեռնարկեն ընդդիմության հանրահավաքին․ Իվետա Տոնոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Իմ քայլը» խմբակցությունը, որը մի քանի օր շարունակ պատսպարված էր տարատեսակ գրասենյակների նկուղներում, ապաստարաններում, ըստ տարբեր շրջանառվող լուրերի՝ Սորոսի գրասենյակում, հանդես է գալիս մի հայտարարությամբ, որտեղ ընդունում է Արցախը հանձնելու պատասխանատվությունը, Նկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարությունը:
Այս մասին մամուլի ասուլիսին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
Նա հույս հայտնեց, որ բոլոր պատգամավորները տեղյակ չեն եղել այդ ամենից: «Ես ունեմ տեղեկություն, որ ֆեյսբուքյան քոմենթների մակարդակով «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ նշում են, որ տեղյակ չեն եղել կամ հրապարակված հայտարարության առաջին հատվածին են ծանոթ եղել»,-ասաց նա և նշեց, որ ակնկալում է, որ բոլորը հայտարարեն, թե ով է ստորագրել երեկ տարածած հայտարարության տակ:
Ի. Տոնոյանը նշեց, որ դեռ սեպտեմբերի 29-ից Ռուսաստանից եղել են ազդակներ, որոնք երկրի իշխանության կողմից արժանացել է բացարձակ արհամարհանքի: «Ինչու, եթե կարելի էր հարցը քննարկել դեռևս սեպտեմբերի 29-ին, չունենալ հազարավոր զոհեր, տասնյակ հազարին մոտեցող վիրավորներ, անհետ կորածներ, գերեվարվածներ, չկորցնել այն տարածքները, որոնք այսօր մերը չեն: Ի՞նչ է սա, եթե ոչ պետական դավաճանություն»,-ասաց նա:
Ի. Տոնոյանը դիմեց Նիկոլ Փաշինյանին նվիրված մարդկանց, որոնք հանձնարաականներ են ստացել: «Ես ուզում եմ կոչով, հորդորով դիմել ԱԱԾ-ին, ոստիկանությանը, փրկարար ծառայությանը, ովքեր ստիպված են կատարել Նիկոլ Փաշինյանի հանձնարարականները, ձեզ պարզապես խնդրում եմ՝ Արցախը հանձնող, թուրքի առաջ հայ ժողովրդին ծնկի բերած «գերագույն գլխավոր հրամանատարի» հանձնարարակնները դուք չպետք է կատարեք, քանի որ պատմության մեջ մնալու եք որպես հող հանձնողի հանձնարարություն կատարող»,-ասաց նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3422 դիտում
19:37 30-05-2017
ԵԱՀԿ երկրները պետք է քայլեր ձեռնարկեն Ադրբեջանի սադրիչ քաղաքականության դեմ. Էդվարդ Նալբանդյան
Այս բաժնից
883 դիտում
21:26 22-11-2024
Փոխվարչապետը քննարկել է ԱԶԲ-ի հետ համատեղ Հայաստանում իրականացվող ծրագրերը
691 դիտում
21:11 22-11-2024
Մադրիդի Կոմպլյուտենս համալսարանում անցկացվել է հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը
2017 դիտում
20:56 22-11-2024
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով. Նիկոլ Փաշինյան