211652_close_icon
views-count344 դիտում article-date 22:47 11-11-2020

Ցեցն ընկած գորգի պես բզկտվում ենք. Սպարտակ Ղարաբաղցյան.Hraparak.am

[url=https://hraparak.am/post/27c89e7ca40af3be6436a48a35f04055?fbclid=IwAR09ZmchqfM-SQywnw_bqF3rTjob3naYWt5u0iS6tgj-TtAzYvfmoYcwmLA]Hraparak.am[/url]-ը գրում է. «Այս պատերազմում մենք բոլոր ուղղություններով տանուլ տվեցինք՝ թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեւոր: Կորցրինք այս սերնդի լավագույն սերուցքը, որն անդառնալի կորուստ է: Ժողովրդի ասած՝ դեռ տաք ենք, երբ սառենք, կարող է նույնիսկ ճաք էլ տանք»,- ասում է գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանը: 43 օր շարունակ հանրությանն ասացին` վստահեք եւ հավատացեք, հաղթանակը մերն է լինելու, ո՞վ դավեց մեզ` ներսի՞, թե՞ դրսի թուրքը, ո՞վ է պատասխանատու այս իրավիճակի համար. «Դրսի թուրքը տեսանելի էր, որին այդ 43 օրերին տեսանք ու դեմն առանք, բայց մենք ներսի թուրքի դեմը չենք կարողանում առնել. Ղարսից մինչեւ Շուշի չկարողացանք դեմն առնել: Հենց դրսի թուրքի դեմն առնում ենք, ներսի թուրքը գլուխ է բարձրացնում․ սա է վտանգավորը: Ես չգիտեմ՝ 30 տարի հետո ինչ է լինելու, բայց ես էլի այդ ներքին թուրքից եմ վախենում: Սա նման է շշից դուրս եկած ջինին, որին չես կարողանում հետ տանել»: Թշնամու ողնաշարն էինք ուզում ջարդել, բայց մեր սեփականը կոտրեցինք, ե՞րբ կկարողանանք մեջքներս ուղղել եւ Շուշին վերադարձնել․ Ս. Ղարաբաղցյանի կարծիքով, սա այսօր տանուլ տված մարդու հոգեբանություն է. «30 տարի սա Աստծու պարգեւն էր մեզ, Աստված կխռովի եւ արդեն խռովել է մեզնից, որովհետեւ այդ հնարավորությունը տվեց մեզ` 30 տարի առաջ Շուշին ազատագրեցինք, բայց հիմա ի՞նչ՝ նորից 30 տարի հույս փայփայենք ու հույսն էլի Աստծո՞ւ վրա դնենք: Եթե Աստված մեկից խռովում է, նման շռայլություն չի անում եւ դժվար թե մեր հանդեպ էլի նման շռայլություն անի»: Մանրամասներն՝ [url=https://hraparak.am/post/27c89e7ca40af3be6436a48a35f04055?fbclid=IwAR09ZmchqfM-SQywnw_bqF3rTjob3naYWt5u0iS6tgj-TtAzYvfmoYcwmLA]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր