3485 դիտում
21:38 11-11-2020
Եթե «Իմ քայլի» պատգամավորները չգան խորհրդարան, պրոցեսները դուրս կգան քաղաքական դաշտից և կսկսվեն բախումներ. ուզում եք քաղաքացիական պատերազմ լինի՞. Էդմոն Մարուքյան
[url=https://www.tert.am/am/news/2020/11/11/marukyan/3440356?fbclid=IwAR1U-mHo6Mk0cR4arMwp_n8_seL2h9PhmlG6pvEbgNM3dW3Ci-qDsq27G4w]Tert,am[/url]-ը գրում է. ԱԺ նիստ գումարելու համար բավարար թվով ստորագրություններ ենք հավաքել, նիստը կարող ենք հրավիրել, եթե ԱԺ խորհրդի նիստը կայանա, բայց խորհրդի նիստը գումարելու համար պետք է 3 մարդ: Այս մասին ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերով ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«20:15 ԱԺ խորհրդի նիստ գումարվեց, Լենա Նազարյանը ժամանեց խորհրդարան, ես նրան ասացի, որ պրոցեսները պետք է բերել քաղաքական ուղիներով: Դրա համար խնդրեցի տիկին Նազարյանին, որ անպայման կապվի խորհրդի անդամների հետ, որ կարողանանք գումարել խորհդրի նիստը: Խորհրդի նիստը բաց է դեռևս 2 ժամ»,- ասաց նա:
Էդմոն Մարուքյանի խոսքով՝ խորհդրի նիստին ներկա էր 7 անդամ, անրաժեշտ է ևս 3 խորհրդի անդամի ներկայություն, որպեսզի հնարավոր լինի նիստը անցկացնել:
«Հայաստանը խորհրդարանական երկիր է, ժողովուրդը 73 տոկոս ձայն է տվել մի ուժի, որի պատգամավորները չեն գալիս խորհրդարան, որ նիստ գումարենք: 88 պատգամավորից մեկ մարդ է եկել՝ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը: Եկեք, այս ճգնաժամի պահին ժողովրդին մի բան ասեք: Իշխանություն կա՞ երկրում, թե՞ անիշխանություն է սա»,- նշեց պատգամավորը:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/11/11/marukyan/3440356?fbclid=IwAR1U-mHo6Mk0cR4arMwp_n8_seL2h9PhmlG6pvEbgNM3dW3Ci-qDsq27G4w]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1204 դիտում
19:57 19-04-2014
Եթե Գյուլն ու Էրդողանը համաձայնության չգան, Գյուլը նոր կուսակցություն կստեղծի. Ermenihaber.am
Այս բաժնից
457 դիտում
19:15 03-05-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մալթայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ
475 դիտում
19:03 03-05-2024
Տեղի է ունեցել «Մշակույթի զարգացման» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը