1420 դիտում
19:57 19-04-2014
Եթե Գյուլն ու Էրդողանը համաձայնության չգան, Գյուլը նոր կուսակցություն կստեղծի. Ermenihaber.am
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի` նախօրեին արած հայտարարությունն այն մասին, որ ներկա դրությամբ ինքը չունի քաղաքական ծրագրեր, իրարանցում է առաջացրել, փոխանցում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=3&cur_news=1678]Ermenihaber.am[/url] կայքը:
Թուրքական «Ռադիքալ» պարբերականի սյունակագիր Օմեր Շահինը Անկարայի կուլիսներում մշակվող սցենարներին է անդրադարձել:
Գյուլը չի առարկում, որ Էրդողանն առաջադրվի նախագահի թեկնածու: Թուրքիան գնում է դեպի նախագահական ընտրություններ, բայց ճգնաժամը վարչապետի հարցի հետ է կապված: Հոդվածագիրը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Էրդողանը հանրապետության նախագահ ընտրվելուց հետո հնարավոր է կառուցվածքային փոփոխության ենթարկի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP): Էրդողանը կցանկանա որպես կուսակցական նախագահ թեկուզ համանախագահություն ունենալ ԱԶԿ-ում: Իսկ ահա ազդեցիկության այդպիսի լծակներ ունեցող նախագահի հետ էլ որպես վարչապատ աշխատելը Գյուլի սրտով չէ:
Գյուլի սցենարը հետևյալն է, եթե մրցակցության անհրաժեշտություն լինի, կարողանալ ստանձնել կուսակցության նախագահությունը: Իսկ ընտրություններից հետո վարչապետ դառնալուն պես ամբողջապես օգտագործել կառավարության ղեկավարի լիազորությունները: Այսինքն Գյուլը լիովին կողմնակից է խորհրդարանական համակարգի վարչապետի և կուսակցության ղեկավաի պես գործելուն: Ասել է թե` Էրդողանի ճանապարհային քարտեզը և կազմած ռոբոտային մոդելը չեն համապատասխանում Գյուլին: Հեղինակի համոզմամբ` Գյուլի հայտարարությունն այն մասին, թե ներկա պահին քաղաքական ծրագրեր չունի, չի նշանակում, որ հեռանում է քաղաքականությունից, ընդհակառակը, դա նոր սկիզբ է նշանակում:
Իսկ որպես ամենածայրահեղ սցենար Շահինը համարում է նոր կուսակցության հիմնումը Գյուլի կողմից: Դա կլինի այն դեպքում, երբ Գյուլի ու Էրդողանի միջև ընդհանուր փոխհամաձայնություն չկայանա:
Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=3&cur_news=1678]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
24288 դիտում
09:04 03-07-2018
Ռուսական «սապոգը». Կարեն Կարապետյանը կմնա ՀՀԿ-ո՞ւմ, թե՞ կստեղծի նոր կուսակցություն. «Ժամանակ»
2658 դիտում
09:52 18-03-2016
Օսկանյանը կվերցնի պատրաստի կուսակցություն, ոչ թե կստեղծի նորը. «Չորրորդ իշխանություն»
Այս բաժնից
2341 դիտում
10:40 29-12-2024
Առնվազն 85 զոհ Հարավային Կորեայում ավիավթարի հետևանքով
1186 դիտում
23:35 28-12-2024
Բայդենը խոստովանել է՝ ափսոսում է նախագահական ընտրապայքարից դուրս գալու համար
1159 դիտում
23:11 28-12-2024
Լիբանանը Սիրիա է արտաքսել շուրջ 70 սիրիացի սպաների և զինվորականների