Tert.am-ը գրում է. Վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիների ու քաղաքական ուժերի ակցիան շարունակվում է Ազգային Ժողովի դիմաց: Քաղաքացիներից մեկը պայթուցիկ նյութ նետեց: ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ քաղաքացիների առջև ինչ-որ նյութ պայթեցրեցին՝ փորձելով հրահրել բախումներ, բայց իրենք սադրանքների չենք գնալու.
«Մենք արդեն իսկ շատ զոհեր ունենք, մենք երկիրը ցնցումների չենք տանում, մի խնդիր ունենք՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը: Սա Նիկոլի ոճն է, ինքը միշտ սադրանքներ է անելու, ոստիկանության հետ բախում պետք չէ, Նիկոլի սադրանքն է՝ հերթական անգամ բախումներ է հրահրում մեր երկրում:Մեկ անգամ ևս կոչ եմ անում՝ խելիք արի, ժողովրդից վրեժ մի լուծի: Սա Նիկոլի հերթական սադրիչներից մեկն է, կոչ եմ անում սադրանքների չտրվել, նման սրիկայություններ էլի են անելու»,- նշեց նա:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Մենք արդեն իսկ շատ զոհեր ունենք, մենք երկիրը ցնցումների չենք տանում, մի խնդիր ունենք՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը. Իշխան Սաղաթելյան
2020.11.11 20:54


Twitter
Вконтакте
Одноклассники
