Այս պահին քաղաքացիները փակել են Բաղրամյան պողոտան եւ հավաքվել են ԱԺ բակում. News.am. ՈՒՂԻՂ
Քաղաքացիները, որոնք բողոքի ակցիա են իրականացնում խորհրդարանի մոտ՝ ի պաշտպանություն Արցախի, փակել են Բաղրամյան պողոտան, հայտնում է [url=https://news.am/arm/news/612478.html]News.am[/url]-ը։
Տեղում կենտրոնացրել են ոստիկանական մեծաթիվ ուժեր։ Քաղաքացիները պահանջում են չեղարկել համաձայնագրի ստորագմանը, որով նախատեսվում են զգալի տարածքային զիջումներ:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կեսգիշերին հայտարարեց, որ Արցախի համար ստորագրել է ցավոտ փաստաթուղթ, այդ պահից սկսած հանրապետությունում բողոքի ակցիաներ են անցկացվում։
Գիշերը ցուցարարները ներխուժել էին կառավարության շենք եւ Ազգային ժողով: