2419 դիտում
18:54 09-11-2020
Ուկրաինայի հայերը ակտիվացնում են աջակցությունը Հայաստանին
Կիևում անց են կացվել մի շարք միջոցառումներ Հայաստանին օժանդակելու կապակցությամբ՝ հաղորդում է [url=http://analitikaua.net/2020/liturgii-za-mir-v-karabahe-i-blagotvoritelnaya-yarmarka-armyane-ukrainy-namereny-usilit-pomoshh-armenii/]AnalitikaUA.net-[/url]ը:
Լրատվամիջոցը հայտնում է, որ նոյեմբերի 8-ին Կիևի Սրբոց Նավատակաց մատուռում խաղաղության աղոթք է կարդացել Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս Հովհաննիսյանը: Պատարագից հետո հայ երիտասարդները կազմակերպել են բարեգործական տոնավաճառ, որտեղ բոլոր ցանկացողները կարող էին գնել ազգային խորհրդանիշներով ապրանքներ, հայ դիզայներների կողմից նկարազարդած հագուստ, հայկական քաղցրավենիք և այլն:
Կազմակերպիչների խոսքով՝ վաճառքից ստացված ողջ հասույթը ուղղվում է բարեգործական հիմնադրամ ՝ պատերազմից տուժածներին օգնելու համար:
Միջոցառմանը ներկա էին Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր Դեսպան Տիգրան Սեյրանյանը, Կիևի հայ համայնքի նախագահ Նորիկ Գևորգյանը, հայ երիտասարդներ, կիրակնօրյա դպրոցի ուսուցիչներ և համայնքի այլ ներկայացուցիչներ:
«Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է իմանալ Ուկրաինայի հայերի միության գործունեության մասին, կարող է գալ մեր գրասենյակ և ստանալ ճշգրիտ տեղեկություններ մարդասիրական օգնության մասին, որոնք պարբերաբար փոխանցվում են Հայաստան և Արցախ: Հիմա յուրաքանչյուրն իր ուժերի ներածին չափով պետք է ամեն ինչ անի մեր պատմական հայրենիքը պաշտպանելու համար», — ասաց Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը:
Ուկրաինայում ՀՀ Դեսպան Տիգրան Սեյրանյանը ուկրաինական հեռուստաընկերություններին տված իր հարցազրույցում նշեց, որ պատմությունը հիշում է շատ զավթիչների, շատ ավելի հայտնի, քան Ալիևը, որոնք բարձրաձայն հայտարարեցին իրենց հաջողությունների մասին, բայց բոլորը գիտեն, թե ինչպես ավարտվեցին դրանք: «Կարող ենք վստահորեն փաստել, որ Ադրբեջանի զինված ուժերը, Մերձավոր Արևելքից ժամանած վարձկան ահաբեկիչները Թուրք զինվորականների հետ միասին, չեն վերահսկում Շուշին՝ Արցախի Պաշտպանության բանակի, պահեստազորայինների և աշխարհազորայինների մարտարվեստի և քաջության շնորհիվ»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղարաբաղում խաղաղության համար պատարագներ պարբերաբար անցկացվում են Ուկրաինայի հայկական եկեղեցիներում:
Հիշենք, որ պատերազմի առաջին իսկ օրերից Կիևում և Երևանում գործում էին Ուկրաինայի հայերի միության օպերատիվ շտաբներ, որոնք օգնություն են տրամադրում Հայաստանի հայրենակիցներին: Աշխատանքային խմբում ընդգրկված են՝ Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը, Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս Հովհաննիսյանը, տարածաշրջանային հայկական համայնքների ղեկավարներ, ինչպես նաև կամավորներ Հայաստանից:
Այս պահին արդեն մի քանի հարյուր տոննա բեռ է առաքվել Հայաստան:
Նմանատիպ նյութեր
4339 դիտում
09:49 18-12-2021
Չնայած նոր զիջումների մասին տեղեկություններին, գործարարներն ակտիվացնում են աջակցությունը․ «Փաստ»
4278 դիտում
18:00 07-06-2020
Ուկրաինայի հայերը քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին օգնություն ցուցաբերելու հնարավոր տարբերակները
2338 դիտում
14:09 30-09-2020
Ուկրաինայի հայերը Հայաստանին օգնելու համար շտաբ են ստեղծել
Այս բաժնից
1069 դիտում
17:02 22-12-2024
Վրաստանի վարչապետը նախագահին սպառնացել է քրեական պատասխանատվությամբ, եթե նա նոր ընտրություններ նշանակի
928 դիտում
16:42 22-12-2024
Գազայում մեկ օրում զոհերի թիվը հասել է 32-ի
1351 դիտում
16:08 22-12-2024
Կամչատկայում եռօրյա որոնումների արդյունքում գտել են անհետացած ինքնաթիռը, որի անձնակազմը ողջ է