4224 դիտում
11:57 09-11-2020
Սա է փրկության միակ ճանապարհը և մենք ստիպված ենք նորից հաղթահարել այն ու հասնել մեր վերջնական հաղթանակին․ Սենոր Հասրաթյան
Երբ 1991թ. սեպտեմբերի 25-ին Շուշիից «Ալազան» տիպի հրտիռահրետանային կայանքից առաջին անգամ արկակոծվեց Ստեփանակերտը և այդուհետ, ոչ միայն բերդաքաղաքից, այլև ռազմահենակետերի վերածված ադրբեջանաբնակ գյուղերից պարբերաբար սկսեցին հրետակոծության տակ առնել մայրաքաղաքն ու շրջակա հայկական բնակավայրերը, սկզբնական շրջանում շատ քչերն էին հավատում, որ արցախահայությունը կդիմանա այդ մեծ արհավիրքին:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը։
«Բայց շնորհիվ մեր ժողովրդի դրսևորած ոգեղեն ու կամային բարձր որակների մենք ոչ միայն դիմացանք, այլև կարողացանք կերտել Քարին տակի հերոսամարտ, Շուշիի փառավոր հաղթանակ և, ճեղքելով շրջափակման օղակը՝ հասնել նշանակալի հաջողությունների: Այսօր հակառակորդը փորձում է կրկին մեզ վերադարձնել հեռավոր 91-ի և 92-ի դաժան իրականություն:
Սակայն իրադարձությունների ընթացքը որքան էլ մեզ համար այս պահին անբարենպաստ, բայցևայնպես, մենք պարտադրված ենք նորից վերագտնել ինքներս մեզ և վճռականորեն գնալ առաջ:
Սա է փրկության միակ ճանապարհը և մենք ստիպված ենք նորից հաղթահարել այն ու հասնել մեր վերջնական հաղթանակին: Իսկ դա, անկասկած, հնարավոր է»,-նշում է Հասրաթյանը:
Նմանատիպ նյութեր
1379 դիտում
17:46 27-08-2022
Ամեն մեկս մեր նախընտրած ուղղությամբ ենք ձգում «փրկության» սայլը. Սենոր Հասրաթյան
2942 դիտում
19:13 16-10-2021
Թե այս անգամ ինչ ենք ստիպված լինելու զիջելու, դժվար է ասել. Սենոր Հասրաթյան
Այս բաժնից
856 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել
4303 դիտում
15:31 20-01-2025
Ամիօ բանկը միացել է Arca Pay-ին
1273 դիտում
23:34 19-01-2025
Սուրբ Սոֆիայի տաճարի ստորգետնյա թունելները մաքրվելուց հետո կբացվեն այցելուների համար