19767 դիտում
20:04 06-11-2020
Քեզ բացակա չենք դնի. Կյանքդ` կյանքերիս համար, կյանքերս` կյանքիդ գնով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աշոտ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
12 օր քեզնից լուր սպասեցինք, զանգիդ... հույսս ամենավերջին պահին էլ կար՝ չէր մեռնում։ Չեմ հավատում ու հաշտվում, բայց հիմա քո մասին եմ գրում:
Մտածում էինք՝ միգուցե կապ չկա, ծանր վիրավոր ես, փախչել ես...չէ, բայց քո տեսակը վախկոտ չէր, ուղղակի հույս արթնացնող մտքեր էին, էլի ..
Լավ ՄԱՐԴ, լավ ԵՂԲԱՅՐ, լավ ԶԱՎԱԿ... հպարտ եմ քեզնով, ԱՐՄՍ... չնայած ձեր ծնված օրվանից էլ հպարտացել եմ, որ զույգ ԵՂԲԱՅՐՆԵՐ ունեմ։
Կյանքդ` կյանքերիս համար, կյանքերս` կյանքիդ գնով։
ԱՐՄԵՆՍ, ցավս մեծա, բայց հպարտությունս շա՜տ ավելի մեծ:
ՓԱՌՔ ՔԵԶ, ԻՄ հԵՐՈՍ ԱԽՊԵՐ։ Լույսերի մեջ մնաս, ԱՐՄ։