Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հատուցումներ է տրամադրել սեպտեմբերի 27-ից հետո զոհված 10 զինծառայողների ընտանիքների
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 2020 թվականի նոյեմբերի 6-ին կայացած նիստում որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ սույն թվականի սեպտեմբերի 27-ից հետո տեղի ունեցած 10 դեպքերի մասով:
Զինծառայողների անվանացանկը և հատուցումների չափերը ստորև՝
[b]Էդուարդ Հովհաննիսյան Գրիշայի
Նարեկ Լոռեցյան Արտակի
Նարեկ Արմենի Մեսրոպյան
Արման Թովմասյան Սամվելի
Էդգար Զաքարյան Սևակի
Լիպարիտ Դաշտոյան Աշոտի
Գևորգ Հարությունյան Արմանի
Հայկ Արթուրի Չիթչյան
Մյասնիկ Մյասնիկյան Պարգևի
Դավիթ Հարությունյան Սամվելի[/b]
Հայրենիքն անառիկ պահելու ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին Հիմնադրամի կողմից կկատարվեն հետևյալ չափերով հատուցումներ․
• սպայական կազմի զինծառայող՝ 82 մլն ՀՀ դրամ
• պայմանագրային/կամավորագրված անձ՝ 70 մլն ՀՀ դրամ
• պարտադիր զինվորական ծառայության զինծառայող՝ 58 մլն ՀՀ դրամ
Նշված գումարից 10 մլն ՀՀ դրամը կվճարվի միանվագ, իսկ մնացած գումարը՝ ամսական վճարներով՝ 20 տարիների ընթացքում։
Համաձայն «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի, «ԿՈՆՎԵՐՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի և «ԱՐՑԱԽԲԱՆԿ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար: