211652_close_icon
views-count2542 դիտում article-date 15:55 06-11-2020

Հայազգի ձյուդոյիստը Եվրոպայի չեմպիոն է հռչակվել՝ հաղթելով ադրբեջանցի և թուրք մրցակիցներին

Խորվաթիայում տեղի ունեցած ձյուդոյի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում Ռուսաստանը ներկայացնող Դավիթ Կարապետյանը 81 կգ քաշային կարգում չեմպիոն է հռչակվել։ Երկրորդ գոտեմարտում Կարապետյանը հաղթել է ադրբեջանցի Վուգար Թալիբովին, այնուհետև պարտության մատնել թուրք Մուհամեդ Կոչին: Եզրափակչում հայ մարզիկն առավելության է հասել Ուկրաինայի ներկայացուցչի նկատմամբ։ 73 քաշայինների պայքարում էլ կրկին Ռուսաստանը ներկայացնող Արմեն Աղայանն դուրս գալով եզրափակիչ հաղթել է Ռուսաստանը ներկայացնող Խամզաթ Ախմարովին և նվաճել ոսկե մեդալ: Նշենք, որ Հայաստանի հավաքականը ռազմական դրության պատճառով չի մասնակցել այս առաջնությանը։

Նմանատիպ նյութեր