Երևան է հասել Ուկրաինայի հայերի միության հումանիտար օգնության նոր խմբաքանակը
Ուկրաինայի հայերը շարունակում են հումանիտար օգնություն ցուցաբերել հայրենիքին: «[url=http://analitikaua.net/2020/v-erevan-dostavlena-ocherednaya-partiya-gumanitarnoj-pomoshhi-iz-ukrainy/]AnalitikaUA.net[/url]»-ը տեղեկացնում է, որ նախօրեին Երևանում դիմավորել են 100 տոննա հումանիտար բեռով 5 բեռնատար՝ բերված Ուկրաինայից: Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը նշել է, որ ևս 40 տոննա հումանիտար օգնություն պատրաստվում է:
Արդեն հայրենիքին տրամադրված օգնության մեջ շտապօգնության մեքենաներ են, ռեանիմոբիլներ, գեներատորներ, բժշկական սարքավորումներ, սննդամթերք, հագուստ և այլն:
«Ուկրաինայի հայերի միության կողմից ավելի քան 2 հազար 500 մարդ ամեն օր ապահովվում է սննդով և անհրաժեշտ պարագաներով: Ավելի քան 100 ընտանիք ապահովվել է կացարանով»,-նշել է Հովակիմ Հարությունյանը: