211652_close_icon

Երևան է հասել Ֆրանսիայի նախագահի կողմից հայտարարված մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը

views-count2204 դիտում article-date 10:51 23-11-2020
Երևան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից հայտարարված մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը: «Երևան ժամանեց Ֆրանսիայի նախագահի կողմից հայտարարված մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը։ Ֆրանսիայի ԱԳՆ-ի ճգնաժամային կենտրոնի կողմից վարձակալված այս ինքնաթիռը բերեց բժշկական սարքավորումներ և դեղեր Հայաստանի առողջապահական համակարգի կարողությունները ուժեղացնելու նպատակով, ինչպես նաև առաջին անհրաժեշտության պարագաներ Հայաստանում գտնվող Լեռնային Ղարաբաղի տեղահանված անձանց համար»,- գրել է Լաքոթը: Մարդասիրական օգնություն տեղափոխող հաջորդ ինքնաթիռը Ֆրանսիայից Հայաստան կժամանի նոյեմբերի 27-ին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր