211652_close_icon
views-count687 դիտում article-date 16:27 03-11-2020

Էդուարդ Վարդանյան. Հումանիտար օգնության առաջին խմբաքանակը հասավ. Sport.News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Խառը մենամարտերում (ММА) հանդես եկող ռուսաստանցի մարզիկ Էդուարդ Վարդանյանը տեսաուղերձ է հղել Արցախից: Օրեր առաջ նա Ռիո-2016 Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի փոխչեմպիոն, MMA-ի մարտիկ Միհրան Հարությունյանի հետ Արցախ էր մեկնել հումանիտար օգնություն ցուցաբերելու համար, հայտնում է [url=https://sport.news.am/arm/news/116281/eduard-vardanyan-humanitar-ognutyan-arajin-khmbaqanaky-hasav-arcakh-foto.html]Sport.News.am[/url]-ը: «Ընկերներ, շնորհակալ եմ բոլորին, ովքեր մասնակցում են Արցախին հումանիտար օգնություն ցուցաբերելու գործընթացին: Այսօր Ստեփանակերտ հասավ առաջին խմբաքանակը՝ դեղորայք, սնունդ, տաք հագուստ, քնապարկեր: Այդ ամենը կփոխանցվի Ստեփանակերտի քաղաքապետարանին: Շնորհակալ եմ նաև Լեռնիկ Կարապետյանին ու Սարգիս Կարապետյանին, որոնք 3 մեքենա են գնել քաղաքացիական ծառայությունների համար: Ովքեր ցանկանում են ունենալ իրենց ներդրումը, կարող են նվիրատվություն կատարել 4274 2780 7617 6455 քարտային հաշվեհամարին: Տեղում կօգնենք, կհամակարգենք, որպեսզի ամեն բան հասնի հասցեատիրոջը»,- Ինստագրամում գրել է ռուսաստանցի մարտիկը:

Նմանատիպ նյութեր