21217 դիտում
10:03 05-11-2020
Հայկ Մարությանը որոշել է «կրակային պարապել». նա դեռ ջոկատ է ձևավորում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նոյեմբերի 6-ին և 9-ին խորհրդարան է հրավիրվել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Ըստ մեր տեղեկությունների՝ ուրբաթ օրը Մարությանը պետք է ԱԺ-ում Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում ներկայացնի 2021 թվականի պետական բյուջեն:
Իսկ արդեն նոյեմբերի 9-ին Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստն է, որտեղ կրկին պետք է քաղաքապետ Մարությանը ներկա գտնվի: Սակայն դեռևս պարզ չէ՝ արդյոք Մարությանը անձամբ կժամանի խորհրդարան, թե ներկայացուցիչ կուղարկի։ Տեղեկություններ ունենք, որ այս օրերին քաղաքապետը որոշել է մեկ-մեկ «կրակային պարապել»։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 21-ին հայտարարեց, որ համայնքապետերը պետք է ջոկատներ ձևավորեն և առաջնագիծ մեկնեն: Հենց գիշերը քաղաքապետի խոսնակը տեղեկացրեց. «Երևանի կամավորական ստորաբաժանման կազմավորումը ընթացքի մեջ է։ Ստորաբաժանումը կգլխավորի քաղաքապետ Հայկ Մարությանը»։ Սակայն վարչապետի կոչից 13 օր անց դեռ Հայաստանի ամենամեծ համայնքի ղեկավարը Երևանում է։ Նրան «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը տեսել է Վերնիսաժի այգում դիմակով իր տուն մուտք ու ելք անելիս»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4386 դիտում
09:32 04-10-2018
Հայկ Մարությանը որոշել է իր երդման արարողությունը յուրահատուկ ձևով անցկացնել. «Ժողովուրդ»
1902 դիտում
21:28 23-06-2015
Սերխիո Ռամոսը սկսել է անգլերեն լեզու պարապել
3008 դիտում
16:29 02-07-2020
Թեթև ատլետները Հայաստանում շարունակում են պարապել
Այս բաժնից
1468 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1117 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»