5525 դիտում
16:25 04-11-2020
ԼՂ-ում լարվածության աճը լուրջ խնդիր է տարածաշրջանի համար. Լարիսայի քաղաքային խորհրդի բանաձևը
Հունաստանի քաղաքներից Լարիսայի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել, որով դատապարտում է պետությունների և ժողովուրդների միջև վեճերը լուծելու համար բռնության կիրառման ցանկացած գործողություն: «[url=https://armenpress.am/arm/news/1033885.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ, Հունաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ Լարիսայի քաղաքապետարանի քաղաքային խորհուրդը ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղում լարվածության աճը լուրջ հետևանքներ ունի տարածաշրջանային փխրուն կայունության համար:
«Լարիսայի քաղաքային խորհուրդը դատապարտում է՝ պետությունների և ժողովուրդների միջև վեճերը լուծելու համար բռնության կիրառման ցանկացած գործողություն: Մենք չենք ընդունում տարածաշրջանում լարվածությունը խաթարող երրորդ երկրի ցանկացած միջամտություն և, այս տրամաբանության մեջ, կոչ ենք անում Թուրքիային զերծ մնալ որևէ գործողությունից կամ պաշտոնատար անձանց հրապարակային հայտարարություններից: Մենք մեր խորին համոզմունքն ենք հայտնում, որ ցանկացած ճգնաժամ հնարավոր է կարգավորել միայն երկխոսության միջոցով, միջազգային և խաղաղության համար նախատեսված նորմերի միջոցով՝ այլ ոչ թե զենքի սպառնալիքով: Մենք մեր նվիրվածությունն ենք հայտնում միջազգային իրավունքի նորմերը հարգող բոլոր ժողովուրդներին: Եթե անհրաժեշտություն առաջանա, մենք կցանկանայինք համագործակցել Հունաստանում Հայաստանի դեսպանության հետ` հայ անչափահաս փախստականներին հյուրընկալելու հարցում` ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ֆինանսավորմամբ»,-ասված է բանաձևում:
Նշվում է նաև հույն և հայ ժողովուրդների բարեկամական պատմական կապերի մասին, ինչը փաստում է, որ, Հունաստանի և Հայաստանի հարաբերություններն ունեն պատմական երկարամյա հենք: Հունաստանն այն երկրների շարքում է, որը պաշտոնապես ճանաչել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, իսկ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ճանաչել է Պոնտոսի հույների ցեղասպանությունը, Հունաստանը, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելով, տրամադրել է Հայաստանին զարգացման և հումանիտար օգնություն:
Նմանատիպ նյութեր
1024 դիտում
19:51 14-04-2024
Մերձավոր Արևելքում լարվածության աճը լուրջ մտահոգություն է առաջացնում․ ՀՀ ԱԳՆ
2392 դիտում
15:41 29-01-2014
Լոս Անջելեսի Քաղաքային խորհրդի՝ Արցախի անկախությունը ճանաչող բանաձևը
2913 դիտում
11:10 09-03-2017
2016-ին ՀՆԱ աճը՝ տնտեսական աճը կազմել է ընդամենը 0.2 տոկոս. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
901 դիտում
22:20 21-11-2024
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի ռազմաբազաներին հարվածելու մասին
940 դիտում
20:54 21-11-2024
Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ
985 դիտում
20:03 21-11-2024
Նիդեռլանդներ այցելելու դեպքում Նեթանյահուն կձերբակալվի