Մերձավոր Արևելքում լարվածության աճը լուրջ մտահոգություն է առաջացնում․ ՀՀ ԱԳՆ
Մերձավոր Արևելքում լարվածության աճը լուրջ մտահոգություն է առաջացնում։ Այս մասին ասված է Իսրայելի ուղղությամբ իրանական հարվածների մասին ՀՀ ԱԳՆ-ը X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։
«Կոչ ենք անում առաջնահերթ դիմել երկխոսությանը։ Անհրաժեշտ է խուսափել հետագա առճակատումից»,–արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ն։
Հիշեցնենք,որ Իրանը շաբաթ գիշերն իր տարածքից ավելի քան 300 հարվածային անօդաչու թռչող սարք և հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, ինչն Իսլամական Հանրապետության առաջին ուղիղ հարձակումն էր Իսրայելի վրա: Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին ասել է, որ ընդհանուր առմամբ Իրանը ավելի քան 300 զինատեսակ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ 170 անօդաչու թռչող սարք, 30 թևավոր և 120 բալիստիկ հրթիռ, և որ դրանց 99%-ը որսացել է Իսրայելի հակաօդային պաշտպանությունը: