211652_close_icon
views-count1208 դիտում article-date 17:21 03-11-2020

Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը կկայանա Կիպրոսում

Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականները նոյեմբերին նախատեսված տնային հանդիպումները կանցկացնեն Կիպրոսում: ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի վերջին տուրի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին՝ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտում: Հանդիպման սկիզբը՝ տեղական ժամանակով 19:00-ին (Երևանի ժամանակով՝ 21:00): Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2021 թ. առաջնության ընտրական փուլի վերջին տուրերի՝ Հայաստանի հավաքականի մասնակցությամբ հանդիպումները նույնպես կկայանան Կիպրոսում՝ Լառնակա քաղաքի «Անտոնիս Պապադոպուլոս» մարզադաշտում: Հայաստան-Շվեդիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 13-ին՝ տեղական ժամանակով 17:00-ին (Երևանի ժամանակով՝ 19:00-ին), իսկ Հայաստան-Իսլանդիա հանդիպումը՝ նոյեմբերի 18-ին՝ տեղական ժամանակով 18:30-ին (Երևանի ժամանակով՝ 20:30-ին):

Նմանատիպ նյութեր