Ռումինիայում դարպասապահը արտառոց գոլի հեղինակ է դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռումինիայի առաջնության երրորդ դիվիզիոնի «Վոլունտարի-2»-«Ստյաուա-2» խաղում բացառիկ գոլ է գրանցվել:
Առաջին խաղակեսի վերջնամասում՝ 1:1 հաշվի ժամանակ, «Ստյաուայի» 19-ամյա դարպասապահ Ռեզվան Ուդրյաուն տուգանային հրապարակից դուրս է եկել և գնդակը հեռացրել՝ կասեցնելով մրցակցի գրոհը:
Հարվածն այնքան ուժգին է եղել, որ գնդակը ամբողջ խաղադաշտով թռչել և հայտնվել է մրցակցի դարպասում:
Մասնագետների հաշվարկով, դարպասապահը գոլը խփել է 80 մետր հեռավորությունից: