211652_close_icon

Ստեփանակերտ-Մարտունի ճանապարհին գրեթե ողջ երկայնքով հրդեհվում են անտառները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count19649 դիտում article-date 20:10 01-11-2020
Արցախի Հանրային հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել հրետակոծված Մարտունի քաղաքից։ Ստեփանակերտ-Մարտունի ճանապարհին գրեթե ողջ երկայնքով հրդեհվում են անտառները։ Ադրբեջանը շարունակում է հրկիզող արկերով հարվածել Արցախի Հանրապետության տարածքի անտառներին։ Հիմնականում հրդեհվում են հենց գյուղամերձ անտառները։ Դեռ նախօրեին ՀՀ ՄԻՊ-ն ահազանգել, որ այդ անտառներում գյուղերի բնակիչները պատսպարվում են ռմբակոծությունների ժամանակ։ Մարտունիի բնակիչներն արդեն երկու օր է ապաստարաններից դուրս գալու հնարավորություն հազվադեպ են ունենում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր