1709 դիտում
21:06 10-12-2020
Մենք չունենք այլևս որոշակի տարածք, քանզի արևելյան սահմանագծի գրեթե ողջ երկայնքով այդ տարածքի սահմանները որոշվում են գյուղացիա-կամավորականա-չոբանա-գեոպրոմմայնինգա-խառը բանակցությունների տարբերակով. Աշոտյան
Փորձեմ պարզ բացատրել, որ նոյեմբերի 9-ից սկսած մենք պետություն չունենք։
Պետությունը, նախեւառաջ, ենթադրում է որոշակի տարածքում ապրող որոշակի բնակչության վրա որոշակի իշխանության իրագործում։
Պատկերավոր ասած.
Տարածք + Իշխանություն + Բնակչություն = Պետություն
1. Տարածք
Մենք չունենք այլեւս որոշակի տարածք, քանզի արեւելյան սահմանագծի գրեթե ողջ երկայնքով այդ տարածքի սահմանները որոշվում են գյուղացիա-կամավորականա-չոբանա-գեոպրոմմայնինգա-խառը բանակցությունների տարբերակով եւ մենք գրեթե ամեն օր ունենք մի քանի հեկտարով փոքրացող տարածք։
2. Իշխանություն
Մենք այս պահին չունենք իշխանություն ոչ միայն այն պատճառով, որ ազգային աղետից հետո այն կորցրել է ներքին լեգիտիմությունը, իսկ արտաքինը՝ լոկ արարողակարգային է։ Այլ նաեւ այն պատճառով, որ մեր սահմանների ճշգրտմամբ, մեր գերեվարված եւ զոհված քաղաքացիների եւ այլ բազում հարցերով զբաղվում է ԱՅԼ պետության իշխանություն։ Որն իդեպ այսօր մեր բացակա իշխանության փիխարեն պատասխանեց նաեւ մեր հասցեին լկստված Ալիեւին եւ Էրդոգանին։
3. Միակ բաղադրիչը, որ դեռ գոյություն ունի, բնակչությունն է։
Այսինքն ներկայացված բանաձեւով մենք պետություն չունենք, ունենք միայն բնակչություն՝
Բնակչություն = Պետություն
Հ.Գ. Սահմանները բացելուց եւ/կամ այլ երկրների անձնագրերն ավելի հեշտ տրամադրելուց հետո մենք սա էլ կարող է չունենանք։
Ես դեմ եմ այս իրականությանը։ Իսկ դու՞ք։
#Հայաստան_լինելու_է
#հողատու
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Փորձեմ պարզ բացատրել, որ նոյեմբերի 9-ից սկսած մենք պետություն չունենք։ Պետությունը, նախեւառաջ, ենթադրում է որոշակի...
Опубликовано Armen Ashotyan Четверг, 10 декабря 2020 г.
Նմանատիպ նյութեր
1879 դիտում
19:30 23-12-2020
Այն մասին, թե ինչպես են որոշվում և պաշտպանվում Հայաստանի պետական սահմանները. Արմեն Գևորգյան
7971 դիտում
22:36 10-03-2021
Բա’վ է փրկիչներ փնտրել, քանզի Փրկիչը մեկն էր ու մենք նրանից վաղուց ազգովի երես ենք թեքել. Աշոտյան
Այս բաժնից
967 դիտում
22:14 16-01-2025
Ովքե՞ր ունեն Երևանի հանրային տրանսպորտից օգտվելու վճարի արտոնություն
697 դիտում
21:43 16-01-2025
Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի միջին բիզնեսի դաշնային ասոցիացիայի ղեկավարի հետ
784 դիտում
21:30 16-01-2025
Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել