2532 դիտում
22:53 29-10-2020
Մենք թույլ չենք տա, որ Թալեաթ փաշայի երազանքն իրականանա. ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանող. կամավոր Միքայել Միքայելյան
Ճիշտ է ՝ պատերազմը շատ դաժան է, բայց մեր հայոց բանակը կարողանում է փայլուն հաղթանակներ տանել։
Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանող Միքայել Միքայելյանը, որը մեկ ամիս առաջ կամավոր մեկնել է առաջնագիծ, մասնակցել հարավում ընթացող մարտերին։
«Ես զինվորագրվել եմ, որովհետև լինելով պատմաբան քաջ գիտակցում եմ, թե ինչ ողբերգալի ավարտ է ունենում, երբ հայ ժողովուրդը դուրս չի գալիս թշնամու դեմ։
Մենք ունենք մի հարց, թե ինչու 1915թ. հայ ժողովուրդը ենթարկվեց ցեղասպանության։ Պատճառը մեկն էր. մենք չունեինք պետություն, չունեինք բանակ, չունեինք մարտական ոգի։
Հարյուր տարի անց թուրք ահաբեկիչը կրկին ոտնձգություն է իրականացնում մեր հայրենիքի նկատմամբ։ Բայց այսօր մենք ունենք բանակ, պետություն, մարտական ոգի, հզոր Սփյուռք, դիմակայելու ենք թշնամուն։
Մենք թույլ չենք տա, որ Թալեաթ փաշայի երազանքն իրականանա՝ թողնել մեկ հայ, այն էլ միայն թանգարանում։
Նմանատիպ նյութեր
3914 դիտում
00:06 17-03-2021
Պատմության մեջ այս օրը. Լրացավ Սողոմոն Թեհլերյանի կողմից Թալեաթ փաշայի սպանության 100-րդ տարելիցը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
6009 դիտում
23:40 25-04-2022
Թուրքիայում առաջարկել են Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետն անվանակոչել Թալեաթ փաշայի անունով
Այս բաժնից
841 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր
673 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում