Վաղ առավոտյան հյուսիսային ուղղությամբ Արդրբեջանի զինված ուժերն անցել են հարձակողական գործողությունների, այս պահին էլ ընթանում են մարտեր. Արծրուն Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am
Սահմանի ողջ երկայնքով շարունակվել են ընթանալ գիշերային մարտեր, նույն ինտեսիվությամբ չեն եղել, բայց տեղ-տեղ եղել են հրետակոծություններ: Այս մասին հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը, փոխանցում է [url=https://www.tert.am/am/news/2020/09/30/Artsrun-Hovhannisyan/3410202?fbclid=IwAR2aaDcCQQSM7r3d__KCrtv0IPNx1yGSea5JBdbGbmRCzHrWTuTV1jr12lg]Tert.am[/url]-ը։
«Վաղ առավոտյան հյուսիսային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերն անցել են հարձակողական գործողությունների, մասնավորապես, ավիացիոն, հրետանային և հրթիռային հարվածներ են հասցրել, այս պահին այդ ուղղությամբ ընթանում են մարտեր»,-ասաց նա և նշեց, որ, ցավոք, ունեցել ենք զոհեր, որոնց մասին կհայտնեն առաջիկայում:
«Հստակ պետք է ֆիքսենք, որ կիրառվում են բազում միջոցներ, ԱԹՍ-ներ, մեծ քանակությամբ հրետանի, մեր զինված ուժերի ստորաբաժանումները հերոսաբար դիմակայում են»,-ասաց նա և ավելացրեց, որ հակառակորդը ևս կրել է կորուստներ:
Մանրամասները՝ կայքի տեսանյութում։