5536 դիտում
18:43 29-10-2020
ՄԻԵԴ-ը Ադրբեջանից պահանջել է մինչեւ նոյեմբերի 3-ը տեղեկություն տրամադրել 5 հայ ռազմագերիների վերաբերյալ. իրավապաշտպան
Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն գերության մեջ հայտնված հինգ հայ զինվորական ծառայողի գտնվելու վայրի, պահման պայմանների եւ բժշկական սպասարկման վերաբերյալ. դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար ժամկետ է սահմանել մինչեւ նոյեմբերի 3-ը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանության մասին
27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված եւս հինգ զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործ է ներկայացվել Եվրոպական դատարան։ Գերության մեջ հայտնված անձինք են՝ Սամվել Ասատրյանը, Ալբերտ Միքաելյանը, Էդիկ Տոնոյանը, Վալերի Հայրապետյանը եւ Արսեն Կարապետյանը:
Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված տեսանյութերի հիման վրա նշված անձինք նույնականացվել են եւ նրանց ընտանիքի անդամների անունից դիմումներ են ներկայացվել Եվրոպական դատարան՝ կյանքի եւ անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքները պաշտպանելու մասին հրատապ միջոց կիրառելու պահանջով:
Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գտնվելու վայրի, պահման պայմանների եւ բժշկական բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար ժամկետ է սահմանել մինչեւ 03.11.2020թ:
Սիրանուշ Սահակյան
Արտակ Զեյնալյան»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4402 դիտում
12:46 08-11-2020
ՄԻԵԴ-ը Ադրբեջանից պահանջել է մինչև նոյեմբերի 13-ը ևս 6 հայ ռազմագերու մասին տեղեկություն տրամադրել. իրավապաշտպան
8216 դիտում
16:40 28-01-2016
ՄԻԵԴ-ը Ադրբեջանից ու Հունգարիայից Գուրգեն Մարգարյանի սպանության գործով պաշտոնական պատասխան է պահանջել
1180 դիտում
19:15 06-12-2024
ԵԽ Նախարարների կոմիտեն Ադրբեջանից պահանջել է կատարել Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռը
Այս բաժնից
490 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
328 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց