4402 դիտում
12:46 08-11-2020
ՄԻԵԴ-ը Ադրբեջանից պահանջել է մինչև նոյեմբերի 13-ը ևս 6 հայ ռազմագերու մասին տեղեկություն տրամադրել. իրավապաշտպան
Եվրոպական դատարանը Ադրբեջանի Կառավարությունից պահանջել է մինչև նոյեմբերի 13-ը ևս 6 հայ ռազմագերու մասին տեղեկությունը տրամադրել։ Այս մասին հայտնում է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։
Նա, մասնավորապես, հայտնում է.
«Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանության մասին
27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված եւս վեց զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործ է ներկայացվել Եվրոպական դատարան։
Գերության մեջ հայտնված անձինք են՝ Սամվել Կնազյանը, Սամվել Քաստակցյանը, Հովսեփ Սահակյանը, Վահե Աբրահամյանը, Գեղամ Էլբակյանը եւ Նորիկ Առաքելյանը:
Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված տեսանյութերի հիման վրա նշված անձինք նույնականացվել են կամ գերեվարվելու փաստը հաստատվել է նրանց հեռախոսներից ընտանիքի անդամներին կատարած զանգերի կամ հաղորդագրությունների միջոցով:
Հայ գերիների ընտանիքի անդամների անունից դիմումներ են ներկայացվել Եվրոպական դատարան՝ կյանքի և անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքները պաշտպանելու մասին հրատապ միջոց կիրառելու պահանջով:
Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գտնվելու վայրի, պահման պայմանների եւ բժշկական սպասարկման վերաբերյալ:
Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար ժամկետ է սահմանել մինչև 13.11.2020թ:
Սիրանուշ Սահակյան
Արտակ Զեյնալյան»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանության մասին 27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի...
Опубликовано Artak Zeynalyan Воскресенье, 8 ноября 2020 г.
Նմանատիպ նյութեր
8627 դիտում
14:59 19-10-2020
Հայկական կողմը հաստատում է երրորդ հայ ռազմագերու տվյալները. նրա մասով ևս գանգատ կներկայացվի ՄԻԵԴ. News.am
2683 դիտում
20:08 31-05-2021
ՄԻԵԴ-ը Ադրբեջանին ժամանակ է տվել մինչև հունիսի 4-ը՝ տեղեկություն տալու գերեվարված 6 հայ զինծառայողի մասին