8258 դիտում
16:40 28-01-2016
ՄԻԵԴ-ը Ադրբեջանից ու Հունգարիայից Գուրգեն Մարգարյանի սպանության գործով պաշտոնական պատասխան է պահանջել
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի ու Հունգարիայի կառավարություններից պահանջել է պաշտոնապես պատասխանել ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարված ՀՀ զինծառայող Գուրգեն Մարգարյանի գործով Գ. Մարգարյանի հարազատների հայցին: Այդ մասին նշված է ՄԻԵԴ-ի պաշտոնական [url=http://ehrac.org.uk/news/european-court-azerbaijan-and-hungary-answerable-over-case-of-pardoning-and-early-release-of-convicted-murderer/]կայքում[/url]:
Գուրգեն Մարգարյանի հարազատների շահերը ՄԻԵԴ-ում ներկայացնում են Մարդու իրավունքների եվրոպական փաստաբանական կենտրոնը, հայաստանյան Legal Guide կազմակերպությունը և Նազելի Վարդանյանը:
Հիշեցնենք, որ 2004 թվականի փետրվարի 19-ին Գ. Մարգարյանն ու Ռ. Սաֆարովն անցնում էին անգլերեն լեզվի վերապատրաստման դասընթացներ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, երբ Ռ. Սաֆարովը կացնահարել է քնած Գուրգեն Մարգարյանին: 2006 թվականի ապրիլին Բուդապեշտի դատարանը Սաֆարոին մեղավոր ճանաչեց և դատապարտեց ցմահ ազատազրկման նրան՝ 30 տարուց ոչ շուտ համաներման իրավունքով: Դատարանը հաստատել էր, որ Սաֆարովը մտադրվել էր սպանել դասընթացներին Հայաստանից մասնակցող 2 հոգու:
2012 թ-ին Հունգարիայի արդարադատության նախարարը տվեց իր համաձայնությունը՝ Սաֆարովին հայրենիք արտահանձնելու: Այնուամենայնիվ, 2012 թ-ի օգոստոսի 31-ին Ադրբեջան վերադարձվելուց ժամեր անց Սաֆարովին համաներում շնորհեց նախագահ Իլհամ ԱԼիևը: Բացի այդ, Սաֆարովին շնորհվեց մայորի կոչում, նա նաև ստացավ բնակարան և 8 տարվա աշխատավարձը, ինչից հետո Հայաստանը խղեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները:
Ադրբեջանն ու Հունգարիան պետք է իրենց պաշտոնական պատասխաններն ուղարկեն Ստրասբուրգի դատարան մինչև այս տարվա մայիս ամիսը:
Նմանատիպ նյութեր
1300 դիտում
19:15 06-12-2024
ԵԽ Նախարարների կոմիտեն Ադրբեջանից պահանջել է կատարել Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռը
1009 դիտում
16:54 16-03-2024
Կոչ ենք անում Ադրբեջանին կատարել ՄԻԵԴ որոշումը՝ կապված Գուրգեն Մարգարյանի սպանության հետ. ԵԽ նախարարների կոմիտե
4418 դիտում
14:00 26-05-2020
Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքը․ ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել Գուրգեն Մարգարյանի գործով
Այս բաժնից
598 դիտում
20:33 30-01-2025
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը նշում է հիմնադրման 10-ամյակը
808 դիտում
20:21 30-01-2025
Նարեկ Մկրտչյանը զրույց է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ
826 դիտում
20:09 30-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են