2047 դիտում
17:35 29-10-2020
Զերծ մնացեք հակաիսլամական հայտարարություններից՝ եւ մամուլում, եւ սոցցանցերում. քաղաքագետ
Այս շիկացած մթնոլորտում զերծ մնացեք սոցցանցերում ու մամուլում նման ծաղրանկարների տարածումից եւ հակաիսլամական խոսքերից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Հարգելի ամենոք, մեծ խնդրանք ունեմ:
Զերծ մնացեք հակաիսլամական հայտարարություններից՝ եւ մամուլում, եւ սոցցանցերում:
Հիմա Իրանում հայերի դեմ մեծ ալիք է բարձրացել եւ տեղի համայնքը ծանր վիճակում է, որովհետեւ Ֆրանսիայի դեպքերի հետ կապված մեր ԱԳՆ հայտարարությունից մի հատված, սխալ մեկնաբանություններով, Իրանի ադրբեջանցիները տարածում են մամուլում ու սոցցանցերում, հայտարարելով, որ մենք Իսլամի դեմ ենք ու արդարացնում ենք Մարգարեի ծաղրանկարները:
Վիճակը լուրջ է:
Մենք ունենք հայրենակիցներ, որոնք բնակվում են մուսուլմանական երկրներում եւ մեր ամեն մի հայտարարություն, խոսք ադրբեջանցիները հետեւում են ու տարածում այդ երկրներում, հակահայկական տրամադրություններ ստեղծելու նպատակով:
Այս շիկացած մթնոլորտում զերծ մնացեք սոցցանցերում ու մամուլում նման ծաղրանկարների տարածումից եւ հակաիսլամական խոսքերից:
Եղեք պատասխանատու»,- գրել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3136 դիտում
12:30 25-03-2020
Նվազագույնը 7 օր զերծ մնացեք Հայաստան մեկնելուց. Արցախի տեղեկատվական շտաբի հորդորը
Այս բաժնից
5920 դիտում
22:38 19-04-2024
Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
433 դիտում
21:59 19-04-2024
Հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է․ Մեսրոպ Առաքելյան