3599 դիտում
15:35 28-10-2020
Արսեն Ջուլֆալակյան. Իսկապես մեծ փորձություն է պատերազմել ժողովրդավարության և սոցիալական հարթակների գոյության պայմաններում
Ըմբշամարտիկ աշխարհի նախկին չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պռոյեկտելով մեր պատերազմը 2-րդ համաշխարհայինի վրա՝ հասկանում ես, թե ինչ կկատարվեր, եթե պատերազմի առնվազն առաջին 3-4 ամիսը(1941թ-ի հուլիս-նոյեմբեր նկատի ունեմ) ամեն երեկո ժողովրդին հաշվետվություն ներկայացվեր ռազմաճակատում իրավիճակի մասին։ Կամ,օրինակ, բացատրեիր բազմամիլիոնանոց բնակչությանը,որ որոշ խոշոր քաղաքների հանձնումը մարտավարական քայլ է՝ հետագա հաղթանակների համար։ Էդ հաղթանակներն ուղղակի էլ չէին լինի առնվազն հենց այդ ժողովրդի բարոյահոգեբանական վիճակի պատճառով։ Դրան գումարած էլ, ամեն գեներալ պետք է փաստերով կարողանար ապացուցեր(անհնար է ուղղակի…),որ դավաճանական չի իր արած տվյալ քայլը։
Իսկապես մեծ փորձություն է պատերազմել ժողովրդավարության և սոցիալական հարթակների գոյության պայմաններում։ Ու չգիտես, թե ինչքանով է ժողովրդավարությունը արդիական/առաջադեմ կառավարման մեթոդ պատերազմի պայմաններում։ Նորից հղում անելով պատմությանը՝ կարելի է ամենավառ օրինակներից հիշել. հունական պոլիսներից Աթենք – Սպարտա հակամարտություն։ Առնվազն ռազմական առումով դիկտատուռական Սպարտան հիմնականում հաղթում էր դեմոկրատիայի օրրան համարվող Աթենքին։ Խնդիրն այն էր, որ ոչ պատերազմական պայմաններում ևս պահպանվում էին այդ կարգերը, ինչը երկար կտրվածքով կործանարար եղավ Սպարտայի համար, բայց միևնույն է, ռազմական դրության պայմաններում շատ արդյունավետ էր։
Բարդ է պատերազմի ժամանակ ամեն օր բավարարել մի քանի միլիոնանոց բավականին տարբեր լսարանի «ցանկությունները» և պահպանել անհրաժեշտ տրամադրություն։ Արժի մտածել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1534 դիտում
21:37 08-08-2024
Չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը պարտվել է քաղաքական խաղերում. Հայացքն Արցախին․ Արսեն Ջուլֆալակյան
12021 դիտում
22:35 31-05-2018
Արսեն Վենգեր. Ինձ նոր փորձություն է սպասվում
Այս բաժնից
1954 դիտում
20:08 29-01-2025
Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Ավստրիայի մրցաշարում
2485 դիտում
16:30 26-01-2025
Յաննիկ Սիները հաղթել է Ալեքսանդր Զվերևին և դարձել Ավստրալիայի բաց առաջնության հաղթող
2473 դիտում
14:11 26-01-2025
Մբապեի բենեֆիսը հաղթանակ է պարգևել Ռեալին