211652_close_icon
views-count46954 դիտում article-date 19:51 26-10-2020

Հայ ժողովուրդը պատրաստ է նույնիսկ ցավոտ փոխզիջումների, բայց ոչ երբեք կապիտուլյացիայի. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://www.tert.am/am/news/2020/10/26/pashinyan/3427946]Tert.am[/url]-ը գրում է. Հերթական անգամ չստացվեց հրադադարը պահպանել, ես չեմ կարող ասել, թե ինչպիսին կլինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արձագանքը, բայց հայկական կողմն ամեն ինչ արել է, որ հրադադարը պահպանվի: Այս մասին այսօր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ արդեն երրորդ անգամ է՝ հրադադարը չի պահպանվում: Նա նշեց, որ կեսգիշերն անց հեռախոսազրուց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ և ուղիղ ասել է, որ մեծ հավանականությամբ հրադադարը չի պահպանվի և Ադրբեջանը կասի, թե հայկական կողմն է խախտել: Նա նշեց, որ երկու կոնկրետ հարցադրում է արել Պոմպեոյին․ առաջին՝ եթե հրադադարը տեղի չունենա, ինչպես են պարզելու, թե ով է խախտել և երկրորդ՝ ինչ հետևանքներ են լինելու հրադադարը խախտող երկրի համար: Նա հույս հայտնեց, որ այսօր ԱՄՆ-ից կհնչեն այս հարցերի պատասխանները: «Պատկերացրեք մի իրավիճակ, որ ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ֆրանսիայի ղեկավարների՝ հրադադար հաստատելու և դիվանագիտական լուծում գտնելու ջանքերն անցնում են ապարդյուն»,-ասաց նա և կոչ արեց չկասկածել եռանախագահների անկեղծությանը՝ հրադադար հաստատելու գործում․ «Եթե ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի նախագահները չեն կարողանում հրադադար հաստատել այս հակամարտության գոտում, եթե այդպես է, ապա դա նշանակում է, որ մենք հենց հիմա ապրում ենք բոլորովին ուրիշ աշխարհում, բայց մյուս կողմից ուզում եմ արձանագրել. գուցե այդ մենք ենք մեղավոր մեր դիրքորոշումներում, որ հնարավոր չի լինում հրադադար հաստատել կամ հարցի կարգավորմանը հասնել: Ես ուզում եմ, որ դուք իմանաք՝ այս ողջ ընթացքում մենք եղել ենք մաքսիմալ ճկուն և եկել ենք այն եզրակացության, որ Ադրբեջանը ոչ թե հարցի կարգավորումն է ուզում, այլ ուզում է Ղարաբաղի կապիտուլիացիա»,-ասաց նա և նշեց, որ եթե որևէ բանի համաձայնել ենք, դա ընդունելի չի եղել Ադրբեջանի համար և ցանկացել են ավելի: «Հիմա ես ուզում եմ շատ հստակ պատկերացնել մի հարց՝ հայ ժողովուրդը պատրա՞ստ է արդյոք փոխզիջումների, ես կարծում եմ՝ այո, հայ ժողովուրդը պատրաստ է փոխզիջումների, ես կարող եմ ասել, որ հայ ժողովուրդը նույնիսկ ցավոտ փոխզիջումների պատրաստ է, սակայն հայ ժողովուրդը ոչ մի պարագայում պատրաստ չէ կապիտուլացիայի և պետք է ռեսուրսներ գտնի դիմակայելու և իր իրավունքները պաշտպանելու»,-ասաց նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր