211652_close_icon
views-count5846 դիտում article-date 22:21 24-10-2020

Արծրուն Հովհաննիսյան. Մարտունիից դեպի հարավ և Հադրութից մինչև հյուսիսային կողմ այսօր ևս չեզոքացվել է մեկ դիվերսիոն հետախուզական խումբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է արցախյան պատերազմում այսօր ստեղծված իրավիճակը: «Ինչպես խոստացել էինք, ներկայացնում ենք համապատասխան քարտեզ. սա այն բնակավայրերն են, որտեղ վերջին 2-3 օրերին իրականացվում են դիվերսիոն խմբերի չեզոքացման աշխատանքներ, որոնք շարունակվում են մինչ այս րոպեն»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը՝ ցուցադրելով լուսանկարներ: «Առավոտից նորից սկսել են մարտական գործողությունները. հյուսիսային ուղղությամբ թեժ մարտեր չեն եղել մինչև կեսօր, կեսօրվա ընթացնքում սկսվել է հրետանային հուժկու փոխհրաձգություն: Կենտրոնական ուղղությունից դեպի հարավ ու Հադրութից համեմատաբար հյուսիսային կողմ, անտառների ու բնակավայրերի հարակից տարածքներում այսօր ևս չեզոքացվել է դիվերսիոն հետախուզական մեկ խումբ, բայց այդ հատվածի մարտերը դիվերսիոն խմբերի դեմ շարունակվում են»,- հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Ա. Հովհաննիսյանը: Նա հավելեց, որ հարավային ուղղությամբ ևս թեժ մարտեր չեն եղել. «Հակառակորդը մի քանի անգամ փորձել է հարձակողական գործողություններ իրականացնել՝ կիրառելով տարբեր տեսակի տեխնիկա, փորձերը կանխվել են, որոշ հատվածներում հակառակորդն ունեցել է նահանջ»: Հովհաննիսյանն ասաց, որ այսօր, համեմատաբար, մեծ լարվածություն չի եղել: Արծրուն Հովհաննիսյանն նաև ինտերակտիվ քարտեզի վրա ներկայացրեց, թե որ հատվածներում են մարտեր ընթանում, որ հատվածներում են ընթանում դիվերսիոն խմբերի չեզոքացման աշխատանքներ: «Սրանք այն բնակավայրերն էին, որոնք մի քանի օր առաջ մաքսիմում հարձակողական պոտենցիալի ժամանակ Ադրբեջանի զինված ուժերը փորձել էին հասնել Բերձոր եւ հետ էին մղվել այս ուղղություններից: Ավելի հարավ այն ուղղություններն են, որտեղ ակտիվ մարտական գործողությունները շարունակվում են այս պահին էլ»,-ասաց նա: Արծրուն Հովհաննիսյանը ցույց տվեց Արցախի տարածքի այն հատվածները, որոնք թեկուզ ժամանակավոր, բայց գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ. «Քարտեզը փոփոխական է, մշտական չէ»,-ընդգծեց նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր