11615 դիտում
16:01 24-10-2020
Սպայական խիստ կեցվածքով էր, բայց բարի ու փխրուն հոգի ուներ Արթուրը. aravot.am
[url=https://www.aravot.am/2020/10/24/1146317/?fbclid=IwAR22hHI9kpxtG1gSwZEgURw2dtHsSfwPRyUX0xNbvgHjsD1P7nfnq6LW9uc]Aravot.am[/url]-ը գրում է. «Երեւանցի Հասմիկ Մելքոնյանի երկու որդիները՝ Արմեն ու Արթուր Խաչատրյանները պայմանագրային ծառայողներ են, ու ամեն անգամ, երբ երկիրը վտանգի մեջ էր՝ առաջնագծում էին։
Այս անգամ էլ բացառություն չէր։ Օրը մեկ անգամ զանգում՝ կարճ ասում էին՝ լավ ենք, դու լավ եղեք։ Հոկտեմբերի 20-ի երեկոյան, սակայն, տիկին Հասմիկը անհանգստացավ կրտսեր որդու՝ Արթուրի համար։ Մտածում էր՝ Արթուրից չէ, չի զանգել․ սիրտը վատ բան էր կանխազգում, մտավախությունը փորձում էր ցույց չտալ։ Երկու օրից բոթը եկավ՝ առաջնագծում զոհվել է Արթուրը։
«Զանգում էր՝ ասում էր լավ եմ, կապի վերջ, հաղթելու ենք ու միշտ ծիծաղկոտ։ Էլ չէր թողնում շարունակեինք, մի բան հարցնեիք»,–պատմում է Արթուրի քեռին՝ Ավետիս Մելքոնյանը։ Սուսերամարտիկ էր Արթուրը, պիտի սպորտային կարողությունները զարգացներ, բայց մանկուց երազել էր գեներալ դառնալ։
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2020/10/24/1146317/?fbclid=IwAR22hHI9kpxtG1gSwZEgURw2dtHsSfwPRyUX0xNbvgHjsD1P7nfnq6LW9uc]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
2235 դիտում
14:03 06-02-2021
Արթուրը զոհվեց հրադադարից ժամեր առաջ, դիպուկահարի կրակոցից. Արթուրը զոհվեց, որ Մարտունին անառիկ մնա
10941 դիտում
22:42 21-03-2015
Անհասանելիության ու հռչակից բացի՝ ունեն նուրբ հոգի և փխրուն սիրտ ու շատ հաճելի մարդիկ են. hartak.am
Այս բաժնից
505 դիտում
15:40 16-09-2024
Երևանի օդում փոշու քանակը չափող 108 սարք է տեղադրվել