211652_close_icon
views-count11067 դիտում article-date 22:42 21-03-2015

Անհասանելիության ու հռչակից բացի՝ ունեն նուրբ հոգի և փխրուն սիրտ ու շատ հաճելի մարդիկ են. hartak.am

Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր, «լրագրողներ» կամ այլ «գիտունիկներ», որոնք հենց ուզում են վարկանիշ, հռչակ, ճանաչում ձեռք բերեն, և կայքերը թռցնեն ու էջերում տեղադրեն իրենց գրառումները, սկսում են ստահոդ, մտացածին, չհիմնավորված, օդից վերցրած քննադատություններով, «հավաստի» տեղեկություններով, հնարովի պատմություններով, բամբասանքներով վարկաբեկել այս կամ այն հանրային ճանաչում ունեցող անձին, հեռուստադիտողին, դերասանին: Շատերն իրենց «մասնագիտական» գիտելիքները և «ինտելեկտուալ» մտավարժանքները, վայ կարողությունները փորձում են փաթաթել հանրությանը և ստեղծել հասարակական կարծիք՝ քիթները խոթելով նրանց անձնական կյանքի և հարաբերությունների մեջ: Շատ հաճախ, այդ ամենը, բնականաբար, նրանց հիվանդագին երևակայության, արվեստի գիտակ երևալու և հռչակ ձեռք բերելու մոլուցքի արդյունքն է, որի շնորհիվ վիրտուալ աշխարհի հնարավորությունից օտվելով՝ փորձում են ինքնահաստատվել և հռչակ ձեռք բերել: Ցավալին այն է, որ շատ հաճախ գրում են մակերեսային, անգրագետ, հախուռն նաև անհասկանալի ոճով, վիրավորանքներով, հայհոյանքներով, ստահոդ տեղեկություններով համեմելով: Երևի ժամանակն է, որպեսզի նման գրառումները ստանան իրենց իրավական գնահատականը: Երբ մի քանիսը նրանցից դատարաններում կանգնեն ու փորձեն հիմնավորել իրենց մտավարժանքների արդյունքները, «գնահատականները» և «հավաստի փաստերը», ապա ինձ թվում է՝ ասելու, ապացուցելու հիմքեր չեն ունենա: Այլապես տարբեր նպատակներով` անձնական, զրպարտության, պատվերի, ինչու չէ վարձատրության, ճանաչում ձեռք բերելու ակնկալիքներով կատարվող գրառումների «գինարբուքը» վախճան չի ունենա… Մանրամասները՝ [url=http://hartak.am/arm/index.php?id=34397]սկզբնաղբյուր կայքում[/url]:

Նմանատիպ նյութեր